Ուրբաթ, 29.03.2024, 12:55
Գլխավոր » 2014 » Փետրվար » 5 » Ռուս կամ արաբ մեծահարուստը իրավունք չունի որոշել Չեմպիոնների լիգայի հաղթողին. Ռումենիգգե
20:09
Ռուս կամ արաբ մեծահարուստը իրավունք չունի որոշել Չեմպիոնների լիգայի հաղթողին. Ռումենիգգե
«Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգգեն ՈՒԵՖԱ-ին կոչ է արել հետևել տրանսֆերային «արդար խաղի» կանոններին: Համաձայն այդ օրենքի, եվրոպական ակումբները  իրավունք չունեն ծախսել ավելին, քան աշխատում են տարվա կտրվածքով: Ռումենիգգեի կարծիքով այդ օրենքի գլխավոր խախտողը ՊՍԺ-ն է:

« Դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ն հետևում է այդ կանոնին: Մենք բոլորս գիտենք, որ նրանք ֆինանասավորվում են Քաթարից:  Որոշ տվյալների համաձայն ակումբը տարեկան 200 մլն եվրո է ստանում այնտեղից: Հուսով եմ Պլատինին այդ ամենին լուրջ է վերաբերվում: Այն ակումբները, որոնք խախտում են  ֆինանասական «արդար խաղի» կանոնները, պետք է պատժվեն:

Ոմանք կարող են համաձայն չլինել Պլատինիի հետ, սակայն ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի մեծահարուստը իրավունք չունի որոշել, թե ով պետք է հաղթի Չեմպիոնների լիգան: Ես աջակցում եմ Պլատինիին: Բունդեսլիգայի ակումբները հետևում են ֆինանսական «արդար խաղի» կանոններին, բայց ցավոք սրտի ոչ բոլոր մրցաշարերում են պահպանվում դրանք: ՈՒԵՖԱ-ին անհրաժեշտ է խստացնել կանոնները»,-ասել է Ռումենիգգեն:

Shamshyan.com

Դիտումներ: 369 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0