Ուրբաթ, 19.04.2024, 04:25
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 19 » «Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 1999/2000 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ
01:46
«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 1999/2000 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները:

Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի «Բավարիա» - «Ռեալ» 4 պատմական դիմակայությունները , երբ թիմերը նախ հանդիպեցին խմբային փուլում, իսկ այնուհետև կիսազրափակիչում: Չնայած  մյունխենյան ակումբը խմբային փուլում երկու անգամ ջախջախիչ պարտության մատնեց մրցակցին Մադրիդում` 2:4, Մյունխենում`4:1), այդուհանդերձ «Արքայական ակումբը» այդ ամենը չկարողացավ ներել իր վաղեմի մրցակցին և երբ թիմերի ճանապարհները կրկին անգամ խաչվեցին արդեն կիսաեզրափակիչում` «Ռեալ»-ը մեկ հաղթանակի շնորհիվ  չեզոքացրեց «Բավարիա»-ի 3 հաղթանակները և մրցակցին դուրս թողնեց մրցապայքարից:  
Կիսաեզրափակիչ խաղերից առաջ դիմակայության ֆավորիտ էր համարվում «Բավարիա»-ն,  քանի որ երկրորդ խմբային փուլի խաղերում մյունխենցիները առանց բարդության երկու անգամ ջախջախիչ հաշվով պարտության էին մատնել մադրիդյան ակումբին: Այնուամենայնիվ մադրիդցիները կարողացան զարմացնել  իրենց թերագնահատողներին: Մադրիդում կայացած առաջին խաղում Վիսենտե Դել Բոսկեի սաները խփեցին երկու գոլ և անառիկ պահեցին սեփական դարպասը, ինչը շատ կարևոր է երկխաղյա դիմակայությունների ժամանակ: 
Պատասխան խաղում «Բավարիա»-ն  առաջին րոպեներից ճնշում գործադրեց «Ռեալ»-ի դարպասին և կարողացավ արագ գոլ խփել: Թվում էր, թե խաղը ընթանում է մյունխենցիների սցենարով, սակայն առաջին խաղակեսի միջնամասում դիմակայության հերոս դարձած Նիկոլաս Անելկան գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբանամասում  մյունխենցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, բայց ավելին անել նրանց չհաջողվեց: Լարված և անզիջում խաղն ավարտվեց  տանտերերի 2:1 հաշվով հաղթանակով:  «Արքայական ակումբը»  «Բավարիա»-ին թույլ չտվեց երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հետագայում իսպանական գրանդը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և նվաճեց բաղձալի գավաթը:

 

Խմբային փուլ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Բավարիա» - «Ռեալ»`4:1

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն 
Կիսաեզրափակիչ. առաջին խաղ
03.05.2000
[b]«Ռեալ» - «Բավարիա»`2:0 [/b]
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ 
Գոլեր` Անելկա 4', Յերեմիս 30’ (ինք) 

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն 
Կիսաեզրափակիչ. պատասխան խաղ 
09.05.2000 
[b]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/b]
«Օլիմպիոշտադիոն». Մյունխեն 
Գոլեր` Յանկեր 12', Էլբեր 54' - Անելկա 31'

Դիտումներ: 437 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0