Երկուշաբթի, 23.10.2017, 23:45
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 19 » «Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2000/2001 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ
02:00
«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2000/2001 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: 

Չեմպիոնների լիգայի 1999/2000 թթ մրցաշրջանում «Բավարիա»-ն և   «Ռեալ»-ը հանդիպեցին չորս անգամ, որից երեք անգամ հաղթեց մյունխենյան ակումբը, իսկ մեկ դեպքում մադրիդյան ակումբը: Սակայն «Ռեալ»-ը կիսաեզրափակիչ առաջին խաղում տարած մեկ հաղթանակի շնորհիվ չեզոքացրեց «Բավարիա»-ի 3 հաղթանակները և մրցակցին դուրս թողնեց մրցապայքարից: 

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն

Խմբային փուլ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Բավարիա» - «Ռեալ»`4:1

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»`2:0
«Բավարիա» - «Ռեալ»`2:1

Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն

Մեկ տարի անց պատմությունը կրկնվեց, սակայն հակառակ կերպ: «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը երկրորդ տարին անընդմեջ կրկին հանդիպեցին Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչում և այդ ժամանակ մյունխենյան ակումբը վստահորեն երկու հաղաթնակ տարավ «Արքայական ակումբի» նկատմամբ և դուրս գալով եզրափակիչ, վերջիվերջո նվաճեց բաղձալի գավաթը: Հատկանշական է, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն երկու տարի անընդմեջ եզրափակիչներում հաղթեցին միևնույն մրցացկին` «Վալենսիա»-ին:
Մադրդիում կայացած հանդիպումը անցավ «Ռեալ»-ի բացահայտ առավելությամբ: Վիսենտե Դել Բոսկեի թիմը բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Օլիվեր Կահնի դարպասի ուղղությամբ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել լեգենդար դարպասպահի պաշատպանած դարպասը: Այդ օրը Կահնը անխոցելի էր: Իսկ ահա «Բավարիա»-ն իր եզակի պահերից մեկը վերածեց գոլի: Վնասվածքից նոր ապաքինված Ջովանե Էլբերը հեռահար հարվածով գրավեց 20-ամյա Կասիլիյասի դարպասը:
Պատասխան խաղում «Բավարիա»-ն լիովին տնօրինելով խաղի ընթացքին, գործը հասցրեց իր տրամաբանական ավարտին: Մյունխենցիները, գրեթե ոչ մի շանս չտվեցին մրցակցին և սառնասրտորեն ռևանշի հասան նախորդ տարի կրած պարտության դիմաց:


Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն 
Կիսաեզրափակիչ. առաջին խաղ
01.05.2000
[b]«Ռեալ» - «Բավարիա»`0:1 [/b]
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ 
Գոլ` Էլբեր 55'

«Ռեալ Մադրիդ»: Կասիլիյաս – Սալգադո (Մունիտիս 77’), Կարանկա, Հիերո, Կառլոս – Հելգուերա, Մակելելե, Ֆիգու, Մակմանաման, Գուտի (Սավիո 55') – Ռաուլ

«Բավարիա»: Կահն – Սանյոլ, Անդերսոն, Լինկե, Կուֆֆուր – Յերեմիս, Լիզարազյու, Էֆֆենբերգ, Սալիհամիջիչ, Շոլ (Սերժիո 72'),  Էլբեր (Յանկեր 74’)


Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն 
Կիսաեզրափակիչ. պատասխան խաղ
09.05.2000
[b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b]
«Օլիմպիոշտադիոն». Մյունխեն 
Գոլ` Էլբեր 8’, Յերեմիս 34 – Ֆիգու 18’

«Բավարիա»: Կահն – Սանյոլ, Անդերսոն, Լինկե, Կուֆֆուր – Յերեմիս (Սֆորցա 70'), Լիզարազյու, Հարգրիվզ, Սալիհամիջիչ, Շոլ (Սանտա Կրուս 59'),  Էլբեր (Ցիկլեր 86’)

«Ռեալ Մադրիդ»: Կասիլիյաս – Սալգադո, Կարանկա (Մորիենտես 66’), Հիերո, Կառլոս – Հելգուերա, Մակելելե, Ֆիգու, Մակմանաման (Սավիո 55') , Գուտի – Ռաուլ

 

 

Դիտումներ: 187 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ
Որ մասնագետին կցանկանայիք տեսնել հաջորդ մրցաշրջանում որպես Բավարիայի նոր մարզիչ

Պատասխաններ: 1

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0