Հինգշաբթի, 28.03.2024, 13:30
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 22 » «Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2006/2007 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ
19:28
«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2006/2007 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները:

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն

Խմբային փուլ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Բավարիա» - «Ռեալ»`4:1

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»`2:0
«Բավարիա» - «Ռեալ»`2:1

Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»` 0:1
«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 

Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն 

1/4 եզրափակիչ

«Բավարիա» - «Ռեալ»`2:1
«Ռեալ» - «Բավարիա»`2:0

Չեմպիոնների լիգա. 2003/2004 թթ մրցաշրջանի խաղարկություն 

1/8 եզրափակիչ

«Բավարիա» - «Ռեալ»`1:1
«Ռեալ» - «Բավարիա»`1:0

Չեմպիոնների լիգա. 2006/2007 թթ մրցաշրջանի խաղարկություն 

«Բավարիա»-ի և «Ռեալ»-ի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ երեք տարի անց: Վիճակահանության արդյունքում թիմերը կրկին միմյանց առճակատման դուրս եկան 1/8 եզրափակիչում: Առաջին խաղը կայացավ Մադրիդում: Մինչև 88-րդ րոպեն «Արքայական ակումբը» առջևում էր իր համար հարմարավետ` 3:1 հաշվով, սակայն 88-րդ րոպեին Մարկ վան Բոմելի դիպուկ հարվածից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ և պատասխան խաղից առաջ դիմակայության ինտրիգը կրկին վերականգնվեց: 

Պատասխան հանդիպման մեկնարկը «սառը ցնցուղ» եղավ  «Ռեալ»-ի համար, քանի որ արդեն 10-րդ վայրկյանին Ռոյ Մակայը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Բուռն մեկնարկից հետո «Ռեալ»-ը երկրար ժամանակ չէր կարողանում դուրս գալ շոկային իրավիճակից: Առաջին խաղակեսում մյունխենցիները դարպասը գրավելու, ևս մի քանի հիանալի հնարավորություն ստացան,սակայն դրանք չկարողացան արդյունավետ եզրափակել: Այդուհանդերձ «Բավարիա»-ն երկրորդ խաղակեսում կարողացավ երկրորդ գոլը ուղարկել Կասիլիյասի դարպասը, որից հետո «Ռեալ»-ը արթնացավ և առաջ նետվեց փրկելու իրավիճակը: Խաղավարտից 7 րոպե առաջ վան Նիստելռոյը 11 մետրոնցից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մինչ այն իրացնելը վիճաբանության հետևանքով վան Բոմելը և Ալու Դիարան հեռացվեցին խաղադաշտից: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն կարողացավ հետ մղել «Ռեալ»-ի գրոհների տեղատարափը և գործը հասցրեց իր տրամաբանական ավարտին: Մրցակից հարկի տակ խփած գոլի շնորհիվ  «Բավարիա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ: Հատկանշական է, որ նորակառույց «Ալիանց արենա» մարզադաշտում առաջին անգամ կայացած «Ռեալ» - «Բավարիա» մրցավեճը հիաշատակվեց մյունխենցիների գեղեցիկ հաղթանակով:

1/8 եզրափակիչ. առաջին խաղ

20.02.2007

[b]«Ռեալ» - «Բավարիա»`3:2 [/b]
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ 
Գոլ` Ռաուլ 10', 28', վան Նիստելռոյ 34' – Լուսիո 23', վան Բոմմել 88'

«Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս – Տորես, Ֆ.Կանավարո, Հելգուերա, Ռ. Կառլոս (Ռ. Բրավո 59’) – Բեքհեմ, Գագո, Գուտի – Իգուաին (Ռոբինյո 53'), վան Նիստելռոյ, Ռաուլ  

«Բավարիա»: Կահն – Լահմ, Լուսիո, վան Բույտեն, Սանյոլ – վան Բոմմել, Դեմիչելիս (Սալիհամիջիչ 46'), Հարգրիվզ, Շվայնշատյգեր (Շոլ 79’) – Պոդոլսկի (Պիսարո 61), Մակայ  

 

1/8 եզրափակիչ. պատասխան խաղ

08.03.2007

[b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b]
«Ալիանց Արենա». Մյունխեն 
Գոլ` Մակայ 1', Լուսիո 66' – վան Նիստելռոյ 83 (11մ)

«Բավարիա»: Կահն – Լահմ, Լուսիո, վան Բույտեն, Սանյոլ (Գյորլիտց 85’), Սալիհամիջիչ, Հարգրիվզ, վան Բոմմել, Շվայնշտայգեր – Պոդոլսկի (Դեմիչելիս 88'), Մակայ, (Պիսարո 69')

«Ռեալ Մադրիդ»:  Կասիլյաս – տորես, Ռամոս, Հելգուերա, Ռ.Կառլոս – Էմերսոն (Գուտի 32’), Գագո (Ռոբինյո 75'), Մ. Դիարա – Իգուաին (Կասանո 46'), վան Նիստելռոյ, Ռաուլ

Դիտումներ: 497 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0