Հինգշաբթի, 25.04.2024, 17:58
Գլխավոր » 2014 » Դեկտեմբեր » 6 » Ռիբերիի միակ գոլը օգնեց «Բավարիա»-ն հաղթել «Բայեր»-ին. տեսանյութ
22:48
Ռիբերիի միակ գոլը օգնեց «Բավարիա»-ն հաղթել «Բայեր»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 15-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն սկզբունքային մրցավեճում 1:0 հաշվով հաղթեց վերին հորիզոնականների համար պայքար մղող Լևերկուզենի «Բայեր»-ին: Ահամառ և անզիջում պայքարում ընթացած խաղի ելքը վճռվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ Խաբի Ալոնսոյի գլխով փոխանցումից հետո Ֆրանկ Ռիբերին հուժկու հարվածով ձեռնունայն թողեց Բերնդ Լենոյին:  

«Բավարիա»-ն իր 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, իսկ թիմի դարպասապահ Մանուել Նոյերին հաջողվեց 5-րդ անընդմեջ խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան թիմը 15 խաղից հետո սեփական դարպասը ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ մրցակիցների դարպասը գրավել է 33 անգամ: 

Գվարդիոլայի սաները 36 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ը առաջատարին զիջում է 7 միավորով: Ինչ վերաբերվում է «Բայեր»-ին, ապա «ասպիրինայինները» 23 միավորով 4-րդն են:

[b]«Բավարիա» - «Բայեր»՝1:0[/b]
Գոլ՝ Ռիբերի 51՛

Դիտումներ: 492 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0