Հինգշաբթի, 25.04.2024, 17:16
Գլխավոր » 2014 » Մարտ » 14 » Հյոնեսի դատապարտման որոշումը երջանկացրել է Բորուսիայի երախտամոռ երկրպագուներին
03:04
Հյոնեսի դատապարտման որոշումը երջանկացրել է Բորուսիայի երախտամոռ երկրպագուներին
Ուլի Հյոնեսի 3 տարի 6 ամսվա դատապարտման որոշումը երջանկացրել է Բորուսիայի որոշ երախտամոռ երկրպագուների: Ցավալի է տեսնել, թե ինչպես են համացանցում իրենց ուրախությունը արտահայտում դորտմունդյան ակումբի երկրպագուները: Այդ ապերախտները մոռացել են, որ ժամանակին իրենց սիրելի թիմին հենց Ուլի Հյոնեսը փրկեց սնանկությունից և շտապ դրամական օգնություն ցուցաբերեց Բորուսիային: Այսօրվա Բորուսիան կայացել է նաև հենց Հյոնեսի շնորհիվ: Ու առհաասարակ Հյոնեսը շատ թիմերի է օգնության ձեռք մեկնել ծանր պահին: Չեմ զարմանա, եթե Բորուսիայի ղեկավարներն էլ, այս կապակցությամբ արտահայտեն իրենց ուրախությունը: Դե դա բնական է, քանի որ ներկայիս Բավարիայի դեմ Բորուսիան փոքրիկ մրջյուն է և նախանձը կուրացրել է դորտմունդյան ակումբի որոշ երկրպագուների: Խոսքերիս վառ ապացույց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն է: 20 միավորի տարբերությունը դեռ ձեզ քիչ է...

Դիտումներ: 465 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0