Չորեքշաբթի, 24.04.2024, 12:50
Գլխավոր » 2013 » Հունվար » 6 » ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ է ԻՐ ԽԱՂԸ ՀԱՍՑՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ. ՇՎԱՅՆԻ
00:20
ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ է ԻՐ ԽԱՂԸ ՀԱՍՑՆԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ. ՇՎԱՅՆԻ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով ներկա պահին իր թիմի հետ մարզվում է Կատարում, հայտնել է, որ մյունխենցիները իրենց խաղը ցանկանում են հասցնել կատարելության:

«Մենք մշտապես ցանկանում ենք լավացնել մեր խաղը: Հասցնել այն կատարելության: Չնայած այն բանին, որ մենք շատ քիչ գոլեր ենք բաց թողել` մենք դեռ աշխատելու տեղեր ունենք: Մեր դարպասում հայտնված բոլոր գնդակները մեր մեղքով էին: Նման մանրուքները սովորաբար վճռում են կարևոր հանդիպումների ելքը: Հենց դրա վրա էլ մենք աշխատում ենք մարզումների ժամանակ:
«Բավարիայի» յուրաքանչյուր խաղացող պետք է աշխատի ավելի լավ հանդես գալ: Եթե դա հաջողվի, ապա մենք տիտղոսով կավարտենք մրցաշրջանը: Շատ կարևոր է լավ սկսել և առավելագույն քանակությամբ միավորներ հավաքել «Ֆյուրտի» և «Շտուտգարտի» հետ հանդիպումներում», – Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը:

Աղբյուր` Sportarmenia.com
Դիտումներ: 439 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0