Չորեքշաբթի, 24.04.2024, 14:12
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 18 » Ուրախալի լուր. Շվայնշտայգերը շարք կվերադառնա հունվարին
17:19
Ուրախալի լուր. Շվայնշտայգերը շարք կվերադառնա հունվարին
Շուտով Բաստիան Շվայնշտայգերը կրկին կկարողանա օգնել Մյունխենի «Բավարիային» և Գերմանիայի հավաքականին:

Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք պատճառով վերջերս վիրահատության ենթարկվեց: Գերմանական մամուլում սկզբում տեղեկատվություն հայտնվեց, որ ապաքինման համար Բաստիանին երկար ժամանակ է անհրաժեշտ, սակայն մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է՝ մինչև հունվար կիսապաշտպանը կրկին խաղադաշտում կլինի:

«Պրոֆեսորներ Ուլրիհ Շտեկլեն և Հանս Ցվիպը, ովքեր վիրահատել են Շվայնշտայգերին, հույս են հայտնել, որ մինչև հունվար նա կապաքինվի և կկարողանա մասնակցել ձմեռային ուսումնամարզական հավաքին»,-ասվում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքի կողմից տարածված հաղորդագրությունում:

Allsport.am

Դիտումներ: 407 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
0  
1 Rusher   (19.11.2013 15:02) [Նյութ]
shaaaaaaaaat lavaaaaaaaaaaaaaa

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0