Ուրբաթ, 19.04.2024, 22:49
Գլխավոր » 2013 » Հունվար » 27 » ՇՏՈՒՏԳԱՐՏ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
13:23
ՇՏՈՒՏԳԱՐՏ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
"Շտուտգարտ" - "Բավարիա" 
Բունդեսլիգա. 19-րդ տուր 
27.01.13. Շտուտգարտ. "Մերսեդես Բենց Արենա". 20:30  
Մրցավար: Ֆլորիան Մայեր (Բուրգդորֆ) 
 

Բունդեսլիգայի 19-րդ տուրի կարևորագույն իրադարձությունը կկայանա Շտուտգարտի "Մերսեդես Բենց Արենա" մարզադաշտում, ուր միմյանց հետ առճակատման դուրս կգան տեղի համանուն թիմը և առաջատար Բավարիան:

Առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը ավարտվել էր Բավարիայի ջախջախիչ` 6:1 հաշվով հաղթանակով: Սակայն շվաբյան ակումբի տղաները այսօրվա խաղում ամեն կերպ  կձգտեն վերականգնել իրենց խաթարված հեղինակությունը և վրեժխնդիր լինել ահեղ մրցակցից:Նախորդ  տուրում Շտուտգարտը հյուրընկալվելիս երկու գնդակի տարբերությամբ զիջել էր Վոլֆսբուրգին, իսկ ահա Բավարիան իր հերթին երկու անպատասխան գնդակ էր ուղարկել հետնապահ` Գրոյտեր Ֆյուրտի դարպասը:

Շտուտգարտը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում համալրվել է Մանչեսթեր Յունայթեդի իտալացի հարձակվող Ֆեդերիկո Մակեդայով, ով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարի հիմունքներով կգտնվի գերմանական ակումբի տրամադրության տակ: Հավանաբար այսօրվա խաղում իտալացին կհայտավորվի շվաբների կազմում:Բացի այդ մյունխենցիների հետ խաղում կազմ կվերդադռնա Շտուտգարտի լավագույն ռմբարկու Վեդադ Իբիշևիչը, ով որակազրկման հետևանքով բաց թողեց նախորդ տուրում "գայլերի" հետ կայացած հանդիպումը:

Հատկանշական է, որ երկու թիմերն էլ ընթացիկ մրցաշրջանում ավելի լավ արդյունք են ցուցադրում արտագնա խաղերում: Բավարիան բացի Նյուրնբերի հետ խաղից (1:1) իր բոլոր արտագնա խաղերը ավարտել է հաղթանակներով: Շտուտգարտը նույնպես դրական բալանս ունի արտագնա խաղերում: Լաբբադիայի սաները արտագնա խաղերում վաստակել են 14 միավոր, մինչդեռ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում շվաբների ակտիվում գրանցված է 11 միավոր:



Թիմերի նախնական կազմերը:


"Շտուտգարտ": Ուլրայխ, Տաշչի, Սակաի, Մոլինարո, Նիդերմայեր, Գենտներ, Հայնալ, Կվիստ, Օկազակի, Հարնիկ, Իբիշևիչ 

Գլխավոր մարզիչ` Բրունո Լաբբադիա 

"Բավարիա": Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա, Շվայնշտայգեր, Մարտինես, Ռիբերի, Մյուլլեր, Կրոս, Գոմես 

Գլխավոր մարզիչ` Յուպ Հայնկես
Դիտումներ: 565 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/6
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0