Հինգշաբթի, 28.03.2024, 22:41
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 12 » ԲԱՎԱՐԻԱՆ` ԸՆԴԴԵՄ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
22:49
ԲԱՎԱՐԻԱՆ` ԸՆԴԴԵՄ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես գիտենք, այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով միմյանց հետ կհանդիպեն «Բավարիան» և «Բարսելոնան», Դորտմունդի «Բորուսիան» և «Ռեալը»: Փորձենք Ձեզ ներկայացնել այս հակամարտությունների պատմությունը և վիճակագրությունը: Սկսենք «Բավարիա» – «Բարսելոնա» զույգից` նշելով, որ մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում արդեն հռչակվել է Գերմանիայի չեմպիոն, իսկ կատալոնացիներն Իսպանիայի չեմպիոն կդառնան մի քանի տուր անց (դժվար է պատկերացնել, որ «Ռեալը» 8 տուրում կարող է չեզոքացնել 13 միավորի տարբերությունը), այնպես որ միմյանց հետ հանդիպելու են երկու երկրների չեմպիոնները:
«Բավարիան» և «Բարսելոնան» մինչ այժմ միմյանց հետ հանդիպել են 6 անգամ. 3 անգամ հաղթել է գերմանական ակումբը, 2 դեպքում գրանցվել է ոչ-ոքի, ևս 1 հանդիպում ավարտվել է կատալոնացիների հաղթանակով, չնայած որ գնդակների տաբերությունը հենց կապտանռնագույնների կողմն է` 9:8:

Առաջին անգամ թիմերը հանդիպել են 1996թ.-ին ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչում: Մյունխենում տեղի ունեցած խաղում «Բարսելոնային» հաջողվեց արդյունավետ ոչ-ոքի` 2:2, խաղալ «Բավարիայի» հետ, սակայն երկու շաբաթ անց իսպանական ակումբը զիջեց 1:2 հաշվով և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:


Հաջորդ անգամ ակումբները միմյանց հետ մրցել են արդեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում, երբ 1998/99 մրցաշրջանում թիմերն ընդգրկված էին նույն խմբում: Այս անգամ երկու հանդիպումներն էլ ավարտվել են «Բավարիայի» հաղթանակով, որը հետագայում հասավ մինչև եզրափակիչ և դրամատիկ խաղում զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Մյունխենում «Բավարիան» հաղթեց 1:0 հաշվով Էֆենբերգի գոլի շնորհիվ, իսկ Բարսելոնում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով:


Վերջին անգամ «Բավարիան» և «Բարսելոնան» հանդիպել են Չեմպիոնների լիգայի 2008/09 մրցարջանի քառորդ եզրափակիչում, երբ ուժերի դասավորությունն ամբողջովին փոխվել էր: Եթե Մյունխենում գերմանական ակումբին հաջողվեց 1:1 ավարտել հանդիպումը, ապա «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» պարզապես ոչնչացրեց գերմանացիներին 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Սամուել Էտո’Օն և Թիերի Անրին:


Այժմ երկու թիմերի հաղթանակի հնարավորությունները գրեթե հավասար են գնահատվում, բուքմեյքերական ընկերությունները մի փոքր նախապատվությունը տալիս են կատալոնական ակումբին, սակայն այս դիմակայությունում շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի մարզավիճակում թիմերը կմոտենան խաղին, ինչպիսի կորուստներով, որոշակի դեր կարող է խաղալ նաև մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի փորձառությունը: Վերջում նշենք, որ և´ «Բարսելոնան» (1992, 2006, 2009, 2011), և´ «Բավարիան» (1974, 1975, 1976, 2001) 4 անգամ են հաղթել Չեմպիոնների լիգան:

Դիտումներ: 755 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/4
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0