Երեքշաբթի, 23.04.2024, 16:12
Գլխավոր » 2012 » Մարտ » 10 » ՎՃՌՈՐՈՇ ՇԱԲԱԹ.ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
13:57
ՎՃՌՈՐՈՇ ՇԱԲԱԹ.ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Բունդեսլիգայի 25-րդ տուրում Բավարիան սեփական հարկի տակ կընդունի Հոֆենհայմին: Բավարիայի և Յուպ Հայնկեսի համար այս հանդիպում շատ կարևոր կլինի, քանի որ եթե Բավարիան այսօր էլ համարձակվի միավորներ կորցնել, ապա չեմպիոնության մասին երզանքները վերջնականապես կվերանան: Եվ ընդհանրապես առաջիկա շաբաթը Բավարիայի համար կարող է ճակատագրկան նշանակություն ունենալ, քանի որ առաջիկա երեքշաբթի օրը մյունխենցիները ևս մեկ կարևորագույն հանդիպում կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Առաջին  խաղում Բազելին` 0:1 հաշվով զիջելուց հետո Յուպ Հայնկեսի սաները հայտնվել են կրկնակի ճնշման տակ: Դրություն շտկելու համար առաջիկա երկու խաղերը բավարացիները պարտավոր են հաղթել:

ֆուտբոլիստների ավելնորդ լարվածությունը և նյարդային վիճակը ուղակիորեն ազդում է ոչ միայն թիմի խաղի, այլև ողջ խաղացողների բարոյահոգեբանական վիճակի վրա: Ուստի դա է պատճառը, որ վերջին ժամանակում բավարական ճամբարում կռիվ է ընկել: Դրա վառ ապացույցն էր Բազելի հետ խաղից հետո հանդերձարանում Մյուլլերի և Բադշտուբերի միջև ծագած վեճը: Եթե այդ միջադեպը վրիպեց լրագրողների աչքից, ապա Բայերի հետ խաղի ժամանակ հենց խաղադաշտում նոր վեճ ծագեց արդեն նույն Մյուլլերի և Բոատենգի միջև: Ֆուտբոլիստները խաղը թողած իրար էին հրմշտում: Եվ եթե խաղընկերները չբաժանեին նրանց, ապա միգուցե երկու ֆուտբոլիստները իսկական ծեծկռտուք կսարքեին ողջ աշխարհի առջև: Նման երևույթները չեն կարող չազդել  թիմի մարտական ոգու վրա: Մինչ այդ պահը Բավարիան լուրջ առավելություն ուներ Բայերի նկատմամբ, սակայն այդ դրվագը լուրջ բիծ գցեց թիմի խաղի վրա և արդյունքում ամեն ինչ ավարտվեց ցավալի պարտությամբ: 

Երբևիցք նման "կրկես" Բավարիայում չի եղել: Ներկայիս Բավարիան նման չէ այն Բավարիային, որին սովոր էր տեսնել ողջ աշխարհը: Ո՞ւրը կորչեցին այն կարևորագույն որակները, որոնցով մյունխենյան ակումբը միշտ փայլել է և չի ունեցել իրեն հավասարը: Կարգապահությունը, ներդաշնակությունը, գործին ճիշտ մոտենալու ունակություններն ու երբեք չհանձնվելու հատկանիշները եղել են մյունխենյան ակումբի կարևորագույն բնորոշիչները: Իսկ ներկայիս Բավարիան նշված ոչ մի հատկանիշ չի ցուցաբերում: 

Բավարիայի տարբեր ժամանակների թիմերում միշտ եղել են ընդգծված առաջատարներ, որոնք իրենց հետևից տարել են ողջ թիմը: Իսկ ներկայիս Բավարայում առաջատար չկա: Ֆիլիպ Լահմը առաջատար չէ: Հատկապես սարսափելի էր այն դրվագը , երբ Լահմը կողքից դիտում էր, թե ինչպես են Մյուլլերն ու Բոատենգը իրար քաշքշում, իսկ կռվարար զույգին փորձում էր հանգստացնել Ռաֆինյան: Սա շատ բանի մասին է խոսում: Իհարկե Լահմը բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց ոչ "խարզիմատիկ լիդեր": Չկա թիմում որևէ մեկը, որը կկարողանա հանդերձարանում կարգի հրավիրել, բարկանալ իր խաղընկերների վրա և քաջալերելով իր հետևից թիմին դուրս բերել խաղադաշտ: Ժամանակին նման կերպ էին վարվում Բավարիայի նախկին լեգենդար ավագներ` Կահնը, Էֆֆենբերգը, Հելմերը, Մաթեուսը և բոլոր այն ավագները, որոնք ժամանակի ընթացքում ստանձնել են առաջատարի թևկապը: 


Վերջին տարիներին այդ երևույթը Բավարիայում դադարեց գործել:  Օլիվեր Կահնից հետո ավագի թևկապը փոխանցվեց Մարկ վան Բոմելին: Ի դեպ  այդ ժամանակ հոլանդացին դարձավ Բավարիայի պատմության մեջ առաջին ոչ գերմանացի ավագը: Լավ օրից չէր, որ նրան փոխանցվեց այն: Բոլորը հասկանում էին, որ թիմում չկա այն առաջատար գերմանացին, որը կարող է վան Բոմելից լավ կատարել այդ գործը: Ճիշտ է հոլանդացին առաջտարի հատկություններ ուներ, սակայն չուներ համապատասխան կարգապահությունն ու  սառնասրտությունը, որը բնորոշ էր Բավարիայի բոլոր նախկին ավագներին: Ինչ-որ չափով վան Բոմելը կատարեց իր ուսերին դրված պարտականությունները և ընհանուր առմամաբ վատ չկատարեց, սակայն հոլանդացու հեռանալուց հետո այդ տեղը թափուր մնաց: Թևկապի հավակնորդները երկուսն էին` Բաստիան Շվյնշտայգերը և Ֆիլիպ Լահմը: Այդ հարցում կողմնորոշվելու համար երկրպագուների շրջանում անցկացված բազմաթիվ հարցումների արդյունքում Շվայնշտայգերը ավելի շատ ձայներ էր հավաքեց քան Լահմը, բայց չգիտես ինչու թևկապը տրվեց Լահմին: Իսկ ամենազարմանալի այն էր, որ պաշտպանը նաև դարձավ Գերմանիայի հավաքականի ավագը: Սակայն դա արդեն ուրիշ պատմություն է:


Ներկայիս իրվաիճակի համար մեծ պատասխանատվությունը ընկած է նրա և գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի վրա: Միրցաշրջանի առաջին կեսում նույն այս թիմը ցուցադրում էր ֆանտաստիկ ֆուտբոլ և իրավմամբ համարվում էր բոլոր մրցաշարարերի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Նույնիսկ այդ ժամանակահատվածում տրված մամուլի ասուլիսներից մեկի  ժամանակ ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնոլ Մեսսին հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայում Բարսելոնայի գլխավոր մրցակիցը Բավարիան է լինելու: Բայց դա մրցաշրջանի առաջին կեսում էր: իսկ ի՞նչ կատարվեց թիմի հետ սուրբ ծննդյան տոներից հետո: Ակնհայտ է, որ Բավարիայի ֆուտբոլիստների միջով "սև կատու" է անցել: Առաջին հերթին մյունխենցիները գտնվում են խորը հոգեբանական ճգնաժամը մեջ:  Իսկ այս իրավիճակում կրակի վրա յուղ են լցնում լրատվամիջոցները:  Վերջին աղմուկը բարձրացերց գերմանական հեղինակավոր BILD պարբերականը, որը ապատեղեկություն տարածեց ըստ, որի Յուպ Հայնկեսը կհեռացվի Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնից: 

Իհարկե այդ լուրերը անմիջապես հերքվեց մյունխենյան ղեկավարների կողմից: Սակայն քաոսային իրավիճակը չի շարունակում դադարել:

Ի՞նչը կարող է փոխել ներկայիս իրավիճակը: Հավանաբար այս հարցը ամեն օր և  ամեն վայրկյան ինքի իրեն է տալիս Յուպ Հայնկեսը և ոչ մի կերպ չի կարողանում գտնել դրա պատասխանն ու դեղատոմսը: Միգուցե Բաստիան Շվայնշտայգերի վերադարձը կարող է փոխել ստեղծված իրավիճակը: Կապրենք կտեսնենք: Իսկ առաջիկա երկու հանդիպումները ոճռորոշ են լինելու Բավարիայի համար: Զինվենք համբերությամբ և հաջողություն մաղթենք մեր սիրելի ակումբին: 

Արտակ Վահանսարյան



Դիտումներ: 625 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 7
0  
7 Oliver   (12.03.2012 15:14) [Նյութ]
Բայց ինչպես տեսնում ենք լավ էլ սխալվել են:

0  
6 Oliver   (12.03.2012 15:12) [Նյութ]
Ղեկավարների ու մարզչական շտաբի կողմիցա էդ որոշումը կայացվել, նույն լոգիկայով շարժբել են հավաքականում:

0  
5 Oliver   (12.03.2012 15:09) [Նյութ]
Թիմի անդամները չեն ընտրել Լահմին: Նման բան չի եղել:

0  
4 Rommel   (11.03.2012 22:11) [Նյութ]
Timi avagin voroshum en timi andamner@, voch te erkrpaguner@ ... Isk xaxacoxner@ @ntrel en Lahmin ...

+1  
3 Oliver   (10.03.2012 18:19) [Նյութ]
Առաջ Բայերն

0  
2 Effenberg   (10.03.2012 14:43) [Նյութ]
EHHHH!!! Effenbergi jamanak ba sench baner karar liner? Mecutyun er en jamanakva Bavarian, isk himikva Bavarian darela Reali anhajox tarineri krknutyuny. Zzvel karelia.

0  
1 Hopkins   (10.03.2012 14:40) [Նյութ]
Lriv hamadzayn em. Shat cista Lahmy erebq arajatar chi el lini.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0