Հինգշաբթի, 18.04.2024, 06:07
Գլխավոր » 2013 » Մարտ » 11 » ՎԵՆԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԲԱՎԱՐԻԱՆ
21:43
ՎԵՆԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԲԱՎԱՐԻԱՆ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոստովանել է, որ իրենք «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մի քանի անգամ առաջարկել են գլխավորել թիմը։

«Մենք մի քանի անգամ փորձել ենք հրավիրել Վենգերին։ Դեռ Ճապոնիա մեկնելուց առաջ մենք, կարծես թե, համաձայնության էինք եկել նրա հետ, սակայն վերջին պահին Արսենը հրաժարվեց գլխավորել «Բավարիան»։

Ճապոնիայից հետո Վենգերը տեղափոխվեց «Արսենալ», որտեղ երկար տարիներ մնաց, սակայն ամեն անգամ, երբ մեզ մարզիչ էր հարկավոր, դիմում էինք նրան։ Վենգերը միշտ հավատարիմ էր մնում «կանոնիրներին»», – Հյոնեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Sportarmenia.com

Դիտումներ: 388 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0