Շաբաթ, 20.04.2024, 18:06
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 18 » ԽԱՎԻ ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ՄՈՏ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆԸ
18:35
ԽԱՎԻ ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ՄՈՏ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆԸ
Գերմանական Bild պարբերականը հերթական անգամ անդրադարձել է Ատլետիկ Բիլբաոյի կիսապաշտպան Խավի Մարտինեսի Բավարիա տեղափոխության վերաբերյալ շրջանորվող լուրերին:

Պարեբերականի տեղեկացմամբ ուրբաթ օրը Մյունխենում Բավարիայի ղեկավարների և Մարտինեսի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում: Կողմերը բանակցել են հավանական տրասֆերի վերաբերյալ: Ըստ աղբյուրի կողմերը քննարկել են պայամագրի մանրամասները, որը արդեն կողմերի միջև կստորագրվի հաջորդ շաբաթ:

Բավարացիները ֆուտբոլիստի տեղափոխությունը բնորոշում են, որպես չիրականացված, սակայն ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը չորեքշաբթի օրը ակնարկել է տրասնֆերը կարող է իրականանալ մոտ ժամանակում:

"Որոշումը կայացված է մարզական տեսանկյունից: Մնացել է միայն հարթել  ֆինասնական կողմը",-ասել է Հյոնեսը:

Մյունխեն տեղափոխվելու համար Ատլետիկը ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 40 մլն եվրո,սակայն գերմանական գրանդ տեղափոխվելու համար Մարտինեսը համաձայնվել հրաժարվել իր աշխատավարձի մի մասից: Իսպանացին Բավարիայում պատրաստ է 10 մլն պակաս ստանալ:

Չնայած, որ տրանսֆերի կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն արդենմամուլում հնչում են առաջին շնորհավորանքները:

"Բավարիայի համար դա մեծ ուրախություն է: Նա սուպեր խաղացող է և հիանալի մարդ: Նա ի ծնե առաջատար է, պարզապես անթերի ֆուտբոլիստ: Նա հիանալի է տեսնում խաղը: Դրա համար միայն կարելի է շնորհավորել Բավարիային",-ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն:

Նշենք, որ Խավի Մարտինեսը հանդիսանում է Աշխարհի 2010 թվականի և Եվրոպայի 2012 թվականի չեմպիոն:

Դիտումներ: 489 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0