Երեքշաբթի, 19.03.2024, 06:56
Գլխավոր » 2012 » Մարտ » 1 » ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ.ԳԵՐՄԱՆԻԱ - ՖՐԱՆՍԻԱ`1:2
12:29
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ.ԳԵՐՄԱՆԻԱ - ՖՐԱՆՍԻԱ`1:2

Երեկ ՖԻՖԱ-ի օրացույցով  ընկերական հանդիպումների օր էր, ինչից օգտվելով էլ ազգային հավաքականներն անցկացրեցին ընկերական հանդիպումներ: Դրանցից ամենաշատ հետաքրքրությունը առաջացրել էր Գերմանիա-Ֆրանսիա դիմակայությունը:

Բրեմենի "Վեզերշտադիոն" մարզադաշտում Եվրոպայի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից` Գերմանիայի ազգային հավաքականը ընդունել էր Ֆրանսիայի ազգային ընտրանուն: խաղից առաջ Յոահիմ Լյովը  վնասվածքների պատճոռվ զրկվել էր իր մի շարք առաջատար ֆուտբոլիստներից: Հանդիպումը բաց թողեցին 

Շվայնշտայգերը,Լահմը,Մերտեզակերը և Պոդոլկսին: Ուստի այդ պատճառով Լյովը խաղադաշտ դուրս բերեց փորձնական կազմ: Ինչ վերաբերվում է ֆրանսիացիներին, ապա պետք ասել, որ նրանք հանդիպմանը մոտեցել էին բավականին լրջորեն և գրեթե իրենց օպտիմալ կազմով: Այս խաղը հատկապես մտածելու և խորհելու տեղիք տվեց "Բունդեսթիմի" մարզչին, քանի որ նրա սաները այդքան էլ վստահ և համապատասխան մակարդակի վրա չգործեցին` ինչի արդյունքում զիջեցին մրցակցին`1:2 հաշվով: Առաջին հերթին Լյովի սաները զիջեցին ոչ թե հաշվով ,այլ իրենց ցուցադրած խաղով: Բավականին թույլ հանդես եկան Բավարիայի ներկայցուցիչները: 

Երկրորդ խաղակեսում Կլոզեի փոխարեն խաղադաշտում հայտնված Մարիո Գոմեսը ձախողեց թիմի հարձակվողական գործողությունները: Հենակետային դիրքում բավականին անհաջող հանդես եկավ Տոնի Կրոսը, իսկ պաշտպանությունում բավականին թույլ խաղ ցուցադրեցին Բոատենգն ու Բադշտուբերը: Ձախողեց հանդիպում նաև Ֆիլիպ Լահմի տեղում հանդես եկող ` Համբուրգի ներկայացուցիչ Դենիս Աոգոն: Եվ ընդհանրապես վերոնշյալ խաղում Գերմանիան առաջին հերթին անհաջողության մատնվեց պաշտպանների անհաշվենկատ ու անհամաձայնեցված գործողությունների արդյունքում: Պաշտպանական գծում հանդես եկող ֆուտբոլիստներից միայն կարելի էր առանձնացնել Մաթս Հումելսին, ով աչքի ընկավ բավականին գրագետ և անձնուրաց խաղով:  Ոչ խոշոր հաշվով պարտության համար գերմանացիները առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեն հենց նրան:


Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի հավաքականին, ապա այստեղ միանշանակ գովեստի խոսքեր պետք է ուղղել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հասցեին, ով կարճ ժամանակահատվածում կարողացել է բավականին ամուր և մարտունակ կոլեկտիվ ձևավորել: Հատկապես թիմը հաջող էր գործում պաշտպանությունից հարձակման անցնելու ժամանակ: Բլանի սաները ողջ խաղի ընթացքում պրեսինգի դիմեցին և կանգնեցրեցին գերմանական գրոհների թափը: Ընդհանուր առմամաբ թիմը գերազանց գործեց և արժանի հաղթանակ տոնեց ուժեղ մրցակցի նկատմամբ:

Եվրո-2012-ի մեկնարկից առաջ այս հանդիպումը կարելի էր կարևոր քննություն  համարել թիմերից յուրաքանչյուրի համար, քանի որ մինչ Եվրոպայի առաջնության մասնակից ֆուտբոլիստների կազմը հրապարակելը` սա վերջին ստուգողական հանդիպումն էր Գերմանիայի և հավանաբար Ֆրանսիայի համար: Սխալների ուղղման համար թիմերի մարզիչները իրենց տրամադրության տակ ունեն մի քանի ամիս:

Գերմանիա - Ֆրանսիա 1:2
Գոլեր`Կակաու, 90+1 - Ժիրու, 21, Մալուդա, 69

Գերմանիա: Վիզե, Բոատենգ, Հումելս, Բադշտուբեր (Հյովեդես, 46), Աոգո, Խեդրիա (Լ.Բենդեր, 70), Կրոս, Ռոյս (Կակաու, 70), Օզիլ,Շյուռլե (Մյուլլեր, 45), Կլոզե (Գոմես, 46)

Ֆրանսիա: Լյորիս, Դեբյուշի, Մեքսես, Ռամի, Աբիդալ, Մ'վիլլա (Մալուդա, 62), Կաբայե (Ա.Դիարա, 62), Վալբուենա (Ամալֆիտանո, 68), Նասրի, Ռիբերի (Մենեզ, 46), Ժիրու (Սահա, 76)

Զգուշացումներ` Բոատնեգ, Լ.Բենդեր - Մեքսես



Դիտումներ: 680 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Rommel   (01.03.2012 23:22) [Նյութ]
Inchpes misht Germnian vata xaxum friendly xaxerum ...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0