Հինգշաբթի, 25.04.2024, 09:06
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 25 » ԳՅՈՏՑԵՆ ՇԱՏ ԱՌԱՋՐԿՆԵՐ Է ՄԵՐԺԵԼ ԲԱՎԱՐԻԱ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
21:55
ԳՅՈՏՑԵՆ ՇԱՏ ԱՌԱՋՐԿՆԵՐ Է ՄԵՐԺԵԼ ԲԱՎԱՐԻԱ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն ի սկզբանե հակված է եղել մյունխենյան ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք' երիտասարդ գերմանացու' Մյունխեն տեղափոխության մասին հայտարարվեց օրերս, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց դորտմունդյան թիմի երկրպագուների շրջանում: Նրանք Գյոթցեին արդեն անվանում են «դավաճան»:

-Մարդիկ պետք է իմանան, որ Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել' «Բավարիա» տեղափոխվելու համար: Դա իսկապես ֆանտաստիկ առաջարկ էր: Իհարկե, տեղեկությունը հրապարակելու համար իդեալական պահ չէր, մենք պատրաստվում էինք դա անել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո: Իսկ «Բորուսիան» այս հարցով մեզ հետ չի կապվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Ամեն ինչ արվել է ֆուտբոլիստի պայմանագրի շրջանակներում,- ասել է Զամմերը:

Դիտումներ: 430 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0