Ուրբաթ, 19.04.2024, 09:36
Գլխավոր » 2013 » Հունվար » 7 » ԶԱՄՄԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
01:10
ԶԱՄՄԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նա ցանկանում է, որպեսզի իր թիմը դառնա աշխարհի լավագույն ակումբը, նա ցանկանում է թիմում ավելի շատ ընդգրկել գերմանացի ֆուտբոլիստների, նա ֆուտբոլոստիներից պահանջում է ավելի շատ անձնուրացություն:

Բավարիայի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել Bild պարբերականին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի ամենահետաքրքրաշարժ հատվածները: 


BILD am SONNTAG: Պարոն Զամմեր թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ներկայիս Բավարիան նկարագրում է, որպես ակումբի պատմության մեջ լավագույն թիմը: Հայնկեսի այդպիսի տեսակետը արդյո՞ք ինքնագովազդ չէ: Ի՞նչպես կմեկնաբանեք այդ տեսակետը:



ԶԱՄՄԵՐ: Յուպ Հայնկեսը այդ խոսքերը ասել է թիմին: Նա ֆուտբոլիստներին ասել է, որ նրանք իրավունք ունեն հպարտանալ իրենցով և պետք է վստահ լինեն իրենց ուժերի վրա, քանի որ թիմը իր խաղով ապացուցում է դա: Նա ասել է թիմին, որ հպարտանում է իր սաների աշխատանքով: Միաժամանակ Հայնկեսը այդ խոքերով պարզ հասկացրեց, որ ֆուտբոլիստները թեկուզ մեկ միլիմետր չպետք է շեղվեն մեր առջև դրված նպատակից: Ինձ հիացրեց նրա խոսքերը:


BILD am SONNTAG:Տիտղոսին հասնելու ճանապարհը որքա՞ն հեռու է 

ԶԱՄՄԵՐ:Մրցաշրջանի կեսը` մի փոքր առավելությամբ

BILD am SONNTAG:Ի՞սկ Եվրոպայում

ԶԱՄՄԵՐ:Մենք չպետք է մեզ համեմատվենք որևէ այլ թոփ ակումբի հետ: Կարծում եմ մենք պետք է նման լինենք ինքներս մեզ` գտնել սեփական ոճը: Այնպիսին ինչպիսին է մենթալիտետը և հաղթանակների ծարավը:


BILD am SONNTAG:Անձամբ դուք որտեղից ե՞ք ընդգծում այդ հաղթանակների ծարավը

ԶԱՄՄԵՐ:Հնարավոր է, որ ես դրանք ստացել եմ իմ ծնված օրվանից և աստիճանաբար զարգացել եմ այն բանի համար, որպեսզի միշտ հաղթեմ: Դա այն է, որ կարողանաս պարտությունից հետո տառապել: Ձգտել գտնել և աշխատքնի մեջ շտկել քո սխալները: Ով չի կարողանում տառապել պարտությունից, ապա  նրան ոչինչ չի կարող օգնել նվաճել տիտղոսներ: Այդպիսի հաղթանակների ծարավը պետք է Բավարիայում նորմա լինի: Այդ ցանկությունը առաջին հերթին Յուպ Հայնկեսինն է, բայց ոչ միայն նրա: Դա ցանկանում են նաև Ուլի Հյոնեսը, Կարլ-Հայնց ռումենիգեն և ես:

BILD am SONNTAG:Եթե դուք լինեիք ֆուտբոլիստ կուզենաի՞ք ունենալ Յուպ Հայնկեսի պես մարզիչ

ԶԱՄՄԵՐ:Այո, իհարկե, ես շատ կցանկանայի ունենալ նման մարզիչ: Այնպիսին ինչպիսին ես այժմ տեսնում եմ նրան` միանշանակ համապատասխանում է իմ անհատական ցանկություններին: Նա ֆանտաստիկ մարզիչ է: 


BILD am SONNTAG:Վերջին ժամանակում նրա ապագայի վերաբերյալ լուրեր են պտտվում, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կարող է հեռենալ Մյունխենից և նրա փոխարեն այդ պաշտոնում հնարավոր է նշանակվի Խոսեպ Գվարդիոլան: Ի՞Նչ է սպասվում ամռանը:

ԶԱՄՄԵՐ:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մինչ մարտ ամիսը այդ թեմայով ոչ մի խոսք չի լինի: Եվ այն փորձագետներին , ովքեր բարձրացնում են այդ հարցը ես խորհուրդ կտայի այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց զերծ մնալ:

BILD am SONNTAG:Ամռանը Գերմանիայի հավաքականի և Մայնցի պաշտպան Յան Կիրհոֆը կտեղափոխվի Բավարիա: Դուք հավատարիմ ե՞ք մնում ձեր այն սկզբունքներին, ըստ որոնց ազգային հավաքականի տաղանդավոր խաղացողները Բավարիայի համար են:

ԶԱՄՄԵՐ:Գերմանական ֆուտբոլը իր զարգացվածության,հարատեվության և կրթական կենտրոններով հանդերձ գնահատվում է բարձր որակով:Դա շատ կարևոր է մեզ համար: Այդ պատճառով մենք հիմնականում ձգտելու ենք ձեռքբերումներ կատարել Գերմանիայից: Այդ մարտավարությունն ու ուղղվածություն կրկին կուժեղանա: 


BILD am SONNTAG:2013 թվականին ի՞նչ ակընկալիքներ ունեք Գերմանիայի ազգային հավաքականից, որի կորիզը կազմում են Բավարիայի ֆուտբոլիստները:

ԶԱՄՄԵՐ:Ես զերձ կմնամ այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ տալուց: Դրա համար պատասխանատու է Յոահիմ Լյովը: Մենք միշտ պատրաստ ենք օգնել նրան, եթե նա կունենա մեր օգնության կարիքը:

BILD am SONNTAG:Իսկ դուք ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Լյովի, Բիրհոֆի կամ ԳՖՄ-ում ձեզ փոխարինած Ռոբին Դուտի հետ

ԶԱՄՄԵՐ:Իհարկե մենք շփվում ենք: Բայց մենք կարող ենք ավելի լավ շփվել որոշակի թեմաների շուրջ, որոնք վերաբերվում են, օրինակ մարզական կամ կազմակերպչական հարցերին: Դա մեզ բոլորիս կօգնի: Բունդեսլիգայի ակումբների մարզիչների կարծիքների փոխանակումը շատ կարևոր է Լյովի համար:  

Դիտումներ: 488 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0