Հինգշաբթի, 25.04.2024, 12:10
Գլխավոր » 2013 » Մարտ » 5 » ԶԱՄՄԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅՆԿԵՍԻՆ
11:50
ԶԱՄՄԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅՆԿԵՍԻՆ
Բավարիայի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը մեկնաբանել է օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի և Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպի միջև եղած բանավեճը: Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ Բավարիա- Բորուսիա Դ խաղից հետո դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը  Բավարիային  համեմատել էր չինական արդյունաբերության հետ և նշել էր, որ մյունխենյան ակումբը կրկնօրինակում է Բորուսիայի խաղային փիլիսոփայությունը և այդպիով նա հայնկեսին մեղադրել էր գրագողության մեջ: Այդ ամենին համապատասխան կերպով արձագանքել էր Յուպ Հայնկեսը:

"Մենք այժմ գտնվում ենք հիանալի իրավիճակում և չպետք է շեղվենք անիմաստ թեմաների ուղղությամբ: Մենք արձագանքում ենք դորտմունդիցիների խոսքերին, բայց մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ մեր խաղի վրա և շարունակել նույն կերպով հանդես գալ: Մենք պետք է ավելի կարգապահ լինենք մեր ակումբում",-ասել է Զամմերը:



Դիտումներ: 425 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0