Երկուշաբթի, 23.10.2017, 23:51
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՏԵՖԱՆ ԷՖՖԵՆԲԵՐԳ
Օգոստոսի 2-ին լրանում է գերմանական ֆուտբոլի և Բավարիայի լեգենդար ֆուտբոլիստ Շտեֆան Էֆֆենբերգի 44-ամյակը: 
Ֆանտաստիկ խաղային մտածելակերպ, անտանելի բնավորություն, իր թիմի օգտին խաղերի ելքեր վճռելու ունակություն,գոռոզություն և անկոտրում կամք` ահա այսպիսի բնորոշիչներով կարելի է նկարագրել Էֆֆեին:
Էֆֆենբերգը հանդիսանալով 1990-ականնների, որպես ամենավառ կիսապաշտպաններից մեկը այդքան էլ շատ տիտղոսներ չի նվաճել: Հատակապես դա վերաբերվում է հավաքականի կարիերային: Չնայած, որ ըմբոստ-հանճարը շատ դժվար էր հարմարվում իր մարզիչների և խաղընկերների հետ, այդուհանդերձ նրա վաստակը տպավորիչ է: 
Էֆֆենբերգը ծնվել է 1963 թվականին Համբուրգ քաղաքում: ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է համանուն քաղաքի բազմաֆունքցիոնալ Վիկտորիա ակումբում: 12 տարի նա հանդես է եկել չափանիշներով համեստ այդ ակումբում: Նշված ժամանակահավտավծում Էֆֆեն հաջողությունների է հասել բազմաթիվ սիրողական մրցաշարերում: Էֆֆենբերգը գնաց իր հոր հետքերով, ով նույնպես ժամանակին հանդես էր եկել Վիտորիայի մեծահասակների թիմում: Դժվար է ասել ինչով էր դա պայմանավորված, բայց Շտեֆանը մանկուց ոչ մի համակրանք չուներ քաղաքի գլխավոր ակումբ հանդիսացող` Համբուրգի նկատմամբ: Փոխարենը նա երազում էր երկրի ամենահեղինակավոր ակումբի կազմում հանդես գալու մասին:

Պատանեկան տարիքից Էֆֆենբերգը առանձնանում էր խաղադաշտում: Նրա գործողություններում, երբեք անտարբերություն չէր նկատվում, իսկ փորձի  և մի շարք տեխնիկական տարրերի պակասը նա լրացնում էր իր անհավանական ձգտումով:
Գերմանիայի ֆուտբոլի Միության կողմից կազմակերպված ավանդական հավաքների ժամանակ`պատանեկան հավաքականում ընդգրկվելու համար Էֆֆենբերգի գործադրած ջանքերը երեք անգամ անհաջողության մատնվեցին: Անհավանական է, բայց փաստ, որ  նման առաջատարի և  մարտիկի հիասթափությունը այնքան մեծ էր, որ հենց այդ ժամանակ խաղադաշտում նա քիչ էր մնում հայտնվեր դեպրեսիայի մեջ:
Սակայն Գերմանիայի ֆուտբոլային համակարգը այնպես է կառուցված, որ մեկ "կույր" մարզիչի կողքին գոյություն ունեն տասնյակ աչալուրջ սկաուտներ, ովքեր ունակ են տաղանդներ փնտրել այն վայրերում, որտեղ հենց խաղացողը չի կարող ենթադրել իր գոյության մասին:
Գերմանիայի ֆուտբոլային Միության հավաքների ժամանակ գերմանական տարբեր լիգաների ակումբների սկուտները այնտեղ հավաքվում են ոչ թե ժամանց, կամ որակավորում բարձրացնելու համար, այլև  ժամանում են այնտեղ, որպեսզի իրենց մրցակիցներին արագությամբ և որակյալ կերպով գերազանցելու համար: 
Այդ առումով Մյունխենգլադբախի "Բորուսիայի" "հետախույզներին" կարելի է գնահատել  ամենաբարձր բալով: Ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը արագ հասկացավ, թե ինչպիսի օգտակար "հանածո" են հայտանաբերել իր լրտեսները: Դրանից հետո 5 օր պահանջվեց, որպեսզի Էֆֆենբերգը  կնքեր իր առաջին պրոֆեսիոնալ պայմանգիրը:
Գլխավոր մարզիչը պատանի կիսապաշտպանին շատ հստակ հասկացրեց, որ դժվարությունները ոչինչ են, այն բանի համեմատ ինչի, որ կարող է հասնել ֆուտբոլիստը: Էֆֆեն մարզումների ժամանակ աշխատում էր ինչպես անիծվածը (և դա 17 տարեկանում,երբ նա պարապում էր Բունդեսլիգայի "մսաղացի" միջով անցած տղամարդկանց հետ): Նրա ջանքերը պսակվեցին հաջողությամբ և նա ստացավ իր շանսը, որից նա հիանալի օգտվեց: Բավականին արագ Շտեֆանը դարձավ թիմի առանցքային կատարողներից մեկը: Էֆֆենբերգին շատ արագ նկատեց երկրի ամենատիտղոսակիր ակումբը` Բավարիան:  Այդ ժամանակ "Բորուսիան" հանդիսանում էր պինդ թիմ, որը աչքի էր ընկնում անկայուն խաղով, իսկ "Բավարիան" հանդիսանում էր առաջատարը, չեմպիոնը,երկրի ամենահարուստ ակումբը: Սակայն խնդիրը կայանում էր նրանում, որ  գլադբախցիները ոչ դեպքում չէին ցանկանում բաժանվել  "Վագրից", այլ ցանկանում էին նրա շուրջ ստեղծել նոր թիմ:  Եվ այդ ժամանակահատվածում ասպարեզում հայտնվեց մյունխենցիների մարզական տնօրեն` "խորամանկ աղվես" Ուլի Հյոնեսը:
 
Նրա մեթոդները հին էին, ինչպես աշխարհը, բայց Ուլիի արդյունավետությունը տպավորիչ էր: Նա հանդիպեց Էֆֆեին և առանց քաշվելու առաջարկեց նրան ճնշում գործադրել Բորուսիայի ղեկավարության վրա` պահանջելով վաճառել նրան: Իմանալով Շտեֆանի կենսագրություն ու բնավորությունը , կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի խոսքեր են ստիպված եղել լսել ակումբի ղեկավարները: Արդյունքում նրանք հանձնվեցին 4,5 մլն մարկով(այդ ժամանակ դրանք համարվում էին շատ մեծ գումարներ) և Էֆֆենբերգը ժամանեց Մյունխեն:
Այդ ժամանակահատվածում "Բավարիայի" կեսը Ֆրանց բեկենբաուերի գլխավորությամբ դարձել էին աշխարհի չեմպիոն, իսկ ակումբը գլխավորում էր Էֆֆեի հին ծանոթ Յուպ Հայնկեսը: Սակայն դա չօգնեց Էֆֆենբերգին: Վարկանիշը "վազեց" շիկահեր կիսապաշտպանի գործերի առջևով: Նա շատ անզուսպ էր իր արտահայտությունների մեջ, թե թիմի ներսում և թե մամուլի ասուլիսների ժամանակ: Շտեֆանը շատ արագ թիմում հավաքեց բավականին թշնամիներ և դարձավ տեղի մամուլի "սիրելին":
Ավելնորդ չէ մեկ անգամ նշել, որ Գերմանիայում լրատվամիջոցները ունեն մեծ ազդեցություն և լրագրողները շատ արագ սկսեցին նրան քննադատել իր պահվածքի համար: 
Այդ ամենը ուղղված էր նաև "Բավարիայում" տիրող իրավիճակին, երբ թիմը պարտվում էր կարևորագույն խաղերում: Էֆֆենբերգը այդ ամենից հետո ցուցաբերեց իր հայտնի բնավարությունը և պահանջեց տրանսֆերի հանել նրան: Նա քննադատեց ակումբի ղեկավարությանը և ամեն ինչ արեց, որպեսզի Հյոնեսը վաճառի նրան:
"Բավարիայի" ղեկավարները չկարողացան ինքնուրույն հարթել դեպի "ֆիորենտինա" տեղափոխության մանրամասները, սակայն Գերմանիայից հեռանալու "Վագրի" ցանկնությաւնը այնքան մեծ էր, որ նա իր կնոջ հետ լուծեց տեղափոխության մանրամասները և զիջման գնալով տեղափոխվեց Ֆլորենցիա:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ "Բավարիայում" Էֆֆենբերգի խաղամակարդակը բավականին բարձր էր: Նա հանդիսանում էր առանցքային խաղացող և չնայած թիմի ներսում մշտական վեճերին` խաղի "թելերը" պահում էր իր ձեռքում: Նրան կայուն կերպով հրավիրում էին ազգային հավաքական: Իսկ Եվրո 1992-ին նա հանդիսանում էր Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: 
Իսկ գերմանացիները ավանդաբար Եվրոպայի առաջնության էին ժամանել հաղթողի գլխավոր հավակնորդի կարգավիճակով: Հետաքրքրիր է նշել, որ Էֆֆենբերգը այդ հավաքականում հանդիսանում էր "Բավարիայի" միակ ներկայացուցիչը: Դա վառ բնութագրում էր այն իրավիճակը, որը տիրում էր "Բավարիայում" տվյալ ժամանակահատվածում:

Առաջնության արդյունքներով Շտեֆան Էֆֆենբերգը նաև ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում:
Թվում էր, թե Էֆֆեին հավքականում սպասվում է երկարատև կարիերա: Սակայն Բունդեսթիմի կազմում նրա առաջին խոշոր մրցաշարը  դարձավ վերջինը: 
Իսկ հետագայում ստացվեց այնպես, ինչպես պետք է ստացվեր: 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի ֆոգտսը նրան տեղափոխեց պաշտպանության աջ եզր, որը խորը դժգոհություն առաջացրեց ֆուտբոլիստի մոտ: Արդյունքում  Հարավային Կորեայի հետ խաղի ընթացքում սեփական երկրպագուների կողմից քննադատության արժանանալուց հետո կրակոտ և ըմբոստ ֆուտբոլիստի նյարդերը վերջապես տեղի տվեցին և նա երկրպագուներին ցույց տվեց միջնամատ:
Այդ միջադեպից ԳՖՄ-ի ներկայցաուցիչները սարքեցին իսկական դրամա և Էֆֆեին վռնդեցին հավաքականից: Դրանով Գերմանիայի հավաքականում նրա կարիերան ավարտվեց:

Ամեն ինչ հարթ չէր նաև ակումբային մակարդակում: Ֆլորենցիայում գերմանացի կռվարարը նույնպես չհարմարվեց և կրկին վերադարձավ Մյունխենգլադբախ: 4 մրցաշրջանից հետո նա վերադարձավ Բունդեսլիգայի լավագույն կիսապաշտպանների շարք: 
Իսկ, ով է գնում Բունդեսլիգայի լավագույն խաղացողներին` ճիշտ է, Բավարիան:
Էֆֆեն նորից տեղափոխվեց Մյունխեն: Սակայն այդ ժամանակ Էֆֆեն չէր հանդսիանում անփորձ պատանի, ով ինքնահաստատվում էր ամեն քայլափոխում:
Էֆֆենբերգը դարձավ իսկական լեգենդ:  Նա թիմի հետ երեք անգամ հաղթեց երկրի առաջնությունում, երեք անգամ նվաճեց երկրի գավաթը, դարձավ Չեմպոինների լիգայի և Միջամայրցամաքային գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ճիշտ է նա կռվարար էր, աչքի էր ընկնում սկանդալային միջադեպերով, սակայն փայլում էր խաղադաշտում: Նրան նաև կարելի է բնորոշոել, որպես առաջատարներից առաջատար, ով իր հետևից տանում էր իր խաղընկերներին և ուղղորդում էր դեպի մեծագույն բարձրունքների: 

Զեպ Մայեր-Կլաուս Աուգենթալեր,Ֆրանց Բեկենբաուեր, Պաուլ Բրայտներ, Հանս-Գեորդ Շվարցենբեկ-Շտեֆան Էֆֆենբերգ,Լոթար Մաթեուս,մեհմետ Շոլ - Ջովանե Էլբեր, Գերդ Մյուլլեր, Կառլ-Հայնց Ռումենիգե:

Սա Բավարիայի բոլոր ժամանակների  լավագույն կազմն է, որը ընտրել են ակումբի երկրպագուները: Սրանից առավել ապացույցներ չէն կարող են գտնվել, որ Էֆֆենբերգը հանճար է: 

 
ՇՏԵՖՖԱՆ ԷՖՖԵՆԲԵՐԳ

Մականուններ: Էֆֆե, Վագր, Անֆան տերիբլ

Ամպլուա: կիսապաշտպան
 
Գերմանիայի հավաքական: 35 խաղ, 5 գնդակ
 
Ակումբային կարիերա: 
Բորուսիա Մյունխենգլադբախ(1987-90)
Բավարիա(1990-92)
Ֆիորենտինա, Իտալիա (1992-94), 
Բորուսիա Մյունխենգլադբախ (1994-98)
Բավարիա(1998-2002), 
Վոլֆսբուրգ (2002-03), 
Ալ-Արաբի, Քաթար (2003-04)
 
Տիտղոսներ: 
Գերմանիայի չեմպիոն(1999, 2000, 2001), 
Գերմանիայի գավաթակիր (1995, 2000), 
Գերմանական լիգայի գավաթ (1998, 1999, 2000)
Գերմանիայի սուպերգավաթ (1990)
Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2000/2001)
Միջմայրցամաքային գավաթակիր (2001)
Եվրոպայի փոխչեմպիոն (1992)
 
Անհատական նվաճում: 
2000/2001 մրցաշրջանի եվրագավաթների տարվա լավագույն ֆուտբոլիստ 


ՆՅՈՒԹԻ ՀԵՂԻՆԱԿ` ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (03.08.2012) | Автор: Արտակ Վահանսարյան
Դիտումներ: 726 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ
Որ մասնագետին կցանկանայիք տեսնել հաջորդ մրցաշրջանում որպես Բավարիայի նոր մարզիչ

Պատասխաններ: 1

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0