Հինգշաբթի, 25.04.2024, 22:05
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋՈՒՄ Է «ՄԵՌՆՈՒՄ»
Առաջնության ավարտը սարերի հետևում չէ և մրցաշարային աղյուսակը վերջնական տեսք ստանալու համար մնացել է ընդամենը երեք տուր: Մնացած երեք խաղերից առաջ «Բավարիան» երրորդ հորիզոնականի համար պայքարում 2 միավորով զիջում է Հանովերին: Վերջին միավորների կորստից հետո մյունխենյան ակումբը կրկին նահանջեց չորրորդ հորիզոնականը, իսկ հանովերյան ակումբը` ընդհակառակը կարողացավ կրկին նվաճել երրորդ հորիզոնականը: Եթե տրամաբանենք և հիմնվենք Թոմաս Մյուլլերի խոսքերի վրա, ապա կնկատենք, որ դրությունը իրոք լուրջ է: Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում գերմանական գրանդի մասնակցությունը մեծ հարցականի տակ է դրված: Եվ դա ի շնորհիվ բավարական «հզոր» ղեկավարության շնորհիվ:


Ընթացիկ մրցաշրջանում նրանց անտրամաբանական որոշումների արդյունքում թիմը տանուլ տվեց բոլոր երեք ֆրոնտներում: Սակայն սկսենք ամենասկզբից: Նախ մյունխենյան ակումբի ղեկավաները «փիլիսոփա» վան Գալի գլխավորությամբ  նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի պարտված եզրափակիչից հետո չցանկացան նկատել թիմի պաշտպանության կոպիտ սխալները և հետևություններ անել դրանցից: Դարպասպահի խնդիր նունպես նրանց չսթափեցրեց և արդյունքում «Բավարիան» մրցաշրջանը սկսեց այն կազմով, որով ավարտեց: Չնայած Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նրանք վստահորեն հաղթանակներ էին տոնում, այդուհանդերձ ներքին առաջնությունում հակառակ պատկերն էր տիրում: Թվում էր կրկնվելու է նախորդ տարվա պատմությունը:  Վան Գալի գլխավորությամբ թիմը այն ժամանակ նույնպես սկսեց անհաջող, իսկ ձմեռային արձակուրդներից հետո «Բավարիան» սթափվելով կարողացավ նվաճել երկրի գավաթն ու առաջնության արծաթե սկուտեղը, ինչպես նաև հասավ մինչ աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչ և  այնտեղ զիջեց Միլանի «ինտերին»: Բավարական «բոսերը» նման հրաշքի էին հավանաբար սպասում  այս մրցաշրջանի երկրորդ հատվածում: Բայց նրանք նույնիսկ չէին մտածում, որ ամեն անգամ հրաշքներ չեն լինում: Զարմանալի է ինչպես կարելի է նման բանի սպասել, երբ ինքնագլուխ վան Գալի մտահաղացմամբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերի հանվեց թիմի ավագ և առաջատար Մարկ վան Բոմելը:

Չդադարացնելով թիմի փլուզման գործնթացը, հոլանդացի մասնագետը չգիտես ինչու վաճառեց նաև պաշտպաններ Բրաֆհեյդին, Ալաբային և փորձառու Դեմիչելիսին: Իհարկե Դեմիչելիսին աշխարհի լավագույն պաշտպանների շարքին դասելը անիմաստություն կլինի, բայց այն,որ արգենտինացին իր հարուստ փորձի հաշվին միշտ էլ պետք է եկել «Բավարիային»  դա փաստ է: Մարզիչը նրանից ազատվեց, զուտ անձնական տարաձայնությունների պատճառով: Այդ պարագայում վան Գալը գործեց, ինչպես «էգոիստ»: Եվ փոխարենը միայն «Հոֆենհայմից» գնվեց միջակ կարգի ֆուտբոլիստ`Լուիս Գուստավոն, ով մինչ օրս խաղադաշտում չունի իր հստակ խաղային տեղը: Հասկանալի է, որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, բայց ամեն դեպքում որպես կենտրոնական պաշտպան, մեղմ ասած այդքան էլ լավ չի նայվում: Միգուցե հիշենք «Ինտերի» հետ առաջին հանդիպումը, երբ բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց հենակետայինի դիրքում, բայց դա ընդամենը մեկ-երկու խաղի ընթացքում, իսկ մնացած դեպքերում հոլանդացին նրան մեկ տեղափոխում էր պաշտպանության ձախ եզր, այնուհետև աջ, կենտրոն և այլն: Չեմ կարծում, որ մրցաշրջանի ամենակարևոր ժամանակահատվածում կարելի նման կարգի փորձեր կատարել թիմի խաղում: «Բորուսիայի», «Շալկեի», «Հանովերի» և «Ինտերի» հետ պատասխան հանդիպման ժամանակ, երբ վճռվում էր մրցաշրջանի հետագա ելքը, վան Գալը «չար» կատակ խաղաց թիմի հետ: «Հանճարեղ» մարզչի գլխավորությամբ ակումբը նախ հույսը կորցրեց առաջնության չեմպիոնության նվաճելու ուղղությամբ, այնուհետև դուրս մնաց երկր գավաթի խաղարկությունից: Զարմանալի է, երբ մարզիչը չորս  տարբեր խաղերի ընթացքում պաշտպանությունում հայտավորում է տարբեր խաղացողների (հատկապես պաշտպանության կենտրոնում): Վան Գալի անհաջող «էքսպերիմենտների» պտուղը եղավ կատարյալ ֆիասկոն:
Հանձինս Ուլի Հյոնեսի բարկացած ղեկավարների տրիոն որոշում կայացրեց վան Գալին «վտարել» ակումբից, բայց միայն մրցաշրջանի ավարտից հետո: Թերևս դա եղավ ամենամեծ սխալը: Այդ տարօրինակ որոշումից օրեր հետո «Բավարիան» խայտառակ կերպով դուրս մնաց նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: «Ինտերի» դեմ այդ չարաբաստիկ խաղում ակնհայտորեն երևաց առաջատարի, «խարիզմատիկ լիդերի» բացակայությունը: Բոլորի մտքում իհարկե Մարկ վան Բոմելն էր, ում առաջատարի հատկանիշներն ու կենտրոնական գոտում ամուր խաղը կարող էր փրկել «Բավարիային»: Այստեղ նաև պետք է նշել, որ ներկա «Բավարիան» չունի իր իսկական ավագը, առաջատարը, ինչպես  ժամանակին Շտեֆան Էֆենբերգն էր, կամ Էլ Օլիվեր Կահնը և ինչու չէ `Մարկ վան Բոմելը: Ակնհայտորեն պետք է նկատել, որ Ֆիլիպ Լահմը այն ավագը չէ, այն առաջատար չէ, որը կարող է թիմին իր հետևից տանել: Իհարկե նրա բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու հետ կապված ոչ մի կասկած չկա, բայց որպես «լիդեր» նա պարզապես անհամապատասխան է «Բավարիային», էլ չասած Գերմանիայի հավաքականի համար: Միգուցե այդ դերում ավելի նախընտրելի է թեկանածու է Բաստիան Շվայնշտայգերը:    


Առաջնության մի քանի անհաջող հանդիպումներից հետո, երբ մյունխենցիները հայտնեցին չորրորդ հորիզոնականում  ղեկավարները վերջապես խելքի գալով  անմիջապես հոլանդացուն  վռնդեցին: Ուշացած որոշում, որը էականորեն չազդեց և առայժմ չի էլ ազդում թիմի ընդհանուր ելույթների վրա: Վան Գալի օգնական Յոնկերին նույնպես «ընտրյալ» չի կարելի համարել, քանի որ «Այնտրախտի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում «Բավարիան» հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ Եվրոպայի լիգայում: Ամեն դեպքում պետք է հուսալ, որ գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը վերջիվերջո կհանսի իր առջև դրված կարևորագույն նպատակին: Այդ ամենի համար առջևում դեռ երեք հույսի տուրեր կան:

 

 

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (25.04.2011) | Автор: ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ
Դիտումներ: 1816 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0