Երեքշաբթի, 16.04.2024, 09:45
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԱՎԱՐԱԿԱՆ "ՃԱՄԲԱՐՈՒՄ"

20-րդ տուրից հետո ընդգծվեց առաջնության առաջատարը: Վերոնշյալ տուրը ցույց տվեց,թե արծաթե սկուտեղի համար պայքարող թիմերին, որքան է բավարարում կայունությունը: Չեմպիոնության համար խելահեղ մրցավազքում դեռևս լավ են նայվում Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստները: Նյուրնբերգի հետ խաղում դորտմունդցիները բավականին դժվարագույն խաղում ցուցադրեցին առաջատարին վայել խաղ և համապատասխան բարձր կարգ` ինչը և հանդիսանում է առաջատարի կարևորագույն հատկանիշներից մեկը: Իսկ ահա Բավարիան կարծես, թե "ձմեռային քուն է" մտել: Մեղմ ասած Յուպ Հայկենսի սաները հիասթափեցնում են իրենց միջնակարգ խաղով: Եթե նախորդ մի քանի մրցաշրջանների ընթացքում` այս նույն ժամանակահատվածում թիմը, երկրորդ շրջանի սկզբնամասում ունենում էր լուրջ կադրային խնդիրներ, ապա ընթացիկում բավարացիների առաջատարները գտնվում են ողջ և առողջ վիճակում: Ինչումն է կայանում խնդիրը` միանշանակ դժվար է ասել: 


Նախ սկսենք նրանից, որ Բավարիան ձմեռային արձակուրդներ գնաց բավականին բարձր տրամադրությամբ, քանի որ Չեմպիոնների լիգայում գերազանց խմբային մրցաշար անցկացրեց,իսկ Բունդեսլիգայում ստանձնեց առաջատարի դերը: Այս ամենից հետո կարծես, որևէ հոգեբանական ճնշում կամ խնդիր պետք է, որ մյունխենցիները չունենային: Նաև հաշվի առնենք, որ ստուգողական հանդիպումների ժամանակ թիմը նույնպես հանդես եկավ բավականին բարձր մակարդակի վրա և ամենակարևորը ուրախ տոնական տրամադրությամբ:Ուրախանալու առիթներից մեկը նաև վնասվածքից հետո Շվայնշտայգերի շարք վերադառնալն էր:
Այս ամենը խամրեց միանգամից և անսպասելի ձևով` մյունխենգլադբախյան խաղի ժամանակ, երբ բավարացիները առանց պայքարի տանուլ տվեցին Բորուսիայի հետ կարևորագույն հանդիպումը: Այդ խաղում մյունխենցիները զարմանալիորեն բավականին հոգնած տեսք ունեին: Չկար արագություն, կոմբինացիոն խաղ, ագրեսիվություն և մարզական չարություն:Այսինքն այն ամենը` ինչը, որ սովոր էլ էինք տեսնել Բավարիայի խաղում մինչ սուրբ ծննդյան տոները: 
Մյուս տուրում Բավարիան սեփական հարկի տակ հյուրընկալեց Վոլֆսբուրգին: Այս խաղից առաջ մյունխենցիներից սպասելիքները շատ էին: Չնայած, որ թիմը հաղթանակ տարավ, այդուհանդերձ երկրպագուների կողմից սպասելիքները չարդարացան: Կարելի է ասել, որ երկու գոլերն էլ խփվեցին պատահականության և համեմատաբար ավելի բարձր խաղային կարգի հաշվին:  Ընդհանուր առմամբ թիմը ցուցադրեց տխուր և միջակ կարգի ֆուտբոլ:Եվ դա այն դեպքում, երբ խաղադաշտում Բավարիան գտնվում էր իր մարտական կազմով: Ակնհայտ է, որ Ռոբենը իր կարիերայի վատագույն մրցաշրջաններից մեկն է անցկացնում: Հոլանդացին ամենևին չի հիշեցնում, այն Ռոբենին, որին մենք սովորենք տեսնել իր ֆիրմային անցումներով, կայծակնային արագությամբ և կրակոտ հարձակվողական գործողություններով հանդերձ: Եթե Ռոբենի դրությունը ինչ-որ չափով հասկանալի է, ապա այն ինչ կատարվում է Ռիբերիի հետ դա պարզապես անհասկանալի է: Ֆրանսիացին առաջին շրջանում լավագույնն էր Բավարիայի կազմում: Երևում է ձմեռային արձակուրդները նաև լավ չեն անդրադարձել նաև նրա վրա: Վոլֆսբուրգի հետ խաղում այդ ամենին գումարած վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Դանիել վան Բույտնեը, որ ներկա պահին օդի և ջրի պես հարկավոր է Բավարիային: Ցավոք սրտի բելգիացու վնասվածքը լուրջ բնույթի և նա ստիպած կլինի մի քանի ամիս ապաքինվել: Անհաջողությունների շարքը այդ խաղում այդքանով չսահմանափակվեց: Անհաշվենկատ և ոչ պարտադիր խախտման համար դեղին քարտ ստնալով հաջորդ հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց նաև Ռաֆինյան: Իսկ առջևում Համբուրգի հետ արտագնա կարևորագույն հանդիպումն էր:
Ինչպես հայտնի է Բավարիայի համար համբուրգյան հանդիպումները ավանդաբար շատ բարդ են ստացվում: 2004 թվականից ի վեր մյունխենցիները չէին կարողացել առավելության հասնել հյուսիսգերմանական ակումբի նկատմամբ: Եթե հաշվի առնենք, թե Համբուրգը ինչպիսի վատ կացության մեջ է գտնվում ներկա պահին և որքան անհրաժեշտ են Բավարիային միավորները, ապա պետք էր ակընկալել, որ մյունխենյան ակումբը ոչ, թե պետք էր, այլ պարտավոր էր առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ: Այդ խնդիրը լիովին իրագործելի էր թվում նաև այն պատճառով, որ այդ խաղից երկու շաբաթ առաջ նույն Համբուրգը սեփական հարկի տակ` 1:5 հաշվով ջախջախվել էր Դորտմունդի Բորուսիայի կողմից:
Սակայն դա ընդամենը տեսականորեն և տրամաբանորեն, իսկ իրականում Բավարիան կրկին "երգեց իր հին երգը": Արդյունքում ոչ, թե կորցրեց երկու միավոր այլ վաստակեց` մեկ, քանի որ խաղի ընթացքում գտնվելով հետապնդողի դերում` կրկին պատահականության և հանգամանքերի ճիշտ դասավորման արդյունքում մի կերպ հավասարեցրեցին խաղի հաշիվը: Ճիշտ է մյունխենցիները այս խաղում համեմատաբար ավելի լավ տպավորություն թողեցին քան նախորդներում, սակայն ասել, որ բավարացիների գործերը կարգավորվում են դեռ ճիշտ չի լինի: 
Ամեն դեպքում վերջին խաղը որոշակի հույս կարող է ներշնչել Բավարիայի երկրպագուներին ,քանի որ վերոնշյալ խաղում իր մասին հիշեցնել տվեց Ռիբերին, ով ողջ խաղի ընթացքում լարվածության մեջ էր պահում հյուրերի պաշտպաններին: Ինչ վերաբերվում է այդ խաղում Հայկենսի հայտավորած կազմին, ապա կարելի է ասել, որ գերմանացի մասնագետի կողմից հնարված պաշտպանական դասավորությունը զարմանք և ծիծաղ առաջացրեց, քանի որ Բավարիայի կազմում ոչ-ոք Անատոլի Տիմոշչուկին աջ եզրային պաշտպանի դիրքում, եբևէ չէր տեսել: Ինչպես և սպասվում էր Տիմոշչուկը ակնհայտորեն ձախողեց հանդիպում և  երկրորդ խաղակեսում փոխարինվեց:
Առջևում Շտուտգարտի հետ գավաթային հանդիպումն է: Իրադրությունը շտկելու և դեպի վերելքի ճանապարհ բռնելու համար այս հանդիպումը կարող է լավ նախադրյալ հանդիսանալ: Համբերությամբ զինվենք և հուսանք, որ շատ շուտով մենք խաղադաշտում կտեսնենք այն Բավարիային, որին սիրում ենք և երկրպագում ենք: 
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (08.02.2012) | Автор: ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ E W
Դիտումներ: 1398 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0