Ուրբաթ, 29.03.2024, 15:54
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՄՅՈՒՆԽԵՆԻ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ

Գերմանիայում կա մի հիանալի քաղաք, որը աշխարհին նվիրել է բազմաթիվ կարևորագույն իրադարձություններ, հետարքրիր մարդկանց, արվեստագետներ, ճարտարապետներ, գարեջրագործներ և ընդհանրապես հին աշխարհամասում այս վայրը համարվում է խոշորագույն պատմամշակույթային կենտրոներից մեկը: Այս խոսքերի տակ իհարկե կարելի է հասկանալ բազմաթիվ քաղաքների մասին, սակայն խոսքը Մյունխենի մասին է:

Բավարիայի մայրաքաղաքը իրենով կարող է հպարտանալ բոլոր առումներով: Այստեղ անցկացվել են բազմաթիվ խոշորագույն մարզական իրադարձություններ: Ինչպես ողջ Գերմանիայում, այնպես էլ Մյունխենում ֆուտբոլը համարվում է երկրի թիվ մեկ սիրված մարզաձևը: եվ եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա հենց հատկապես այս գործոնով է Մյունխենը առանձնանում գերմանական մյուս այլ քաղաքներից: Այս վայրն է ներկայացնում համազգային սիրված ակումբ Մյունխենի ՙԲավարիան՚: Տիտղոսակիր բավարական ակումբի մասին կարելի խոսել անդադար: Իր ստեղծման տարիներից ակումբը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսներն ու կոչումները: Մյունխենյան ակումբում հանդես են եկել տարբեր ժամանակների համաշխարհային մեծության բազմաթիվ մարզիչներ և խաղացողներ: Երկար տարիներ բավարական գրանդը տոն է տվել և այժմ էլ տոն է տալիս ներքին արենայում և միլիոնավոր նվիրված երկրպագուներ ունի ոչ միայն Գերմանիայում , այլև նրա սահմաններից դուրս: Սակայն կա մի նպատակ, որը ՙԲավարիային՚ չի հաջողվել հասնել: Նա չի դարձել Մյունխենի ամենասիրված ակումբը: Որքան էլ, որ տարօրինակ է, բայց Մյունխենի բնակչության մեծ մասի համակրանքը քաղաքի մյուս ներկայացուցիչ ՙՄյունխեն 1860՚-ի կողմն է:

 

1860 թ. մայիսի 17-ին Գերմանիայում հիմնադրվեց առաջին մյունխենյան մարմնամարզական միությունը: Չնայած, որ Ֆուտբոլային ուղղությունը բացվեց 25 տարի անց 1899 թ., բայց ակումբի ստեղծման տարեթիվը համարում են հենց 1860 թվականը: Այդ պարզ պատճառով ակումբը կոչվում է հենց ՙՄյունխեն 1860՚: Զարմանալի էր, բայց ակումբի խորհրդանիշը ստեղծվեց 1911 թ: Եվ հետաքրքիրը այն է, որ խորհրդանիշի վրայի առյուծը գրեթե նմանեցվեց հանրահայտ գերմանական գարեջուր արտադրող «LՓwenbrՊuե ընկերության խորհրդանիշի վրա պատկերված առյուծին: Որպեսզի ակումբի ղեկավարները գարեջրագործների մոտ զայրույթ չառաջացնեն, որոշեցին մի քանի փոփոխություն կատարել պատկերված առյուծի վրա: Այդ հանգամանքով է պայմանավորված ակումբի մականունը: Գերմանիայում ՙ1860՚-ին անվանում են ՙառյուծներ՚:

Ակումբի ֆուտբոլային առաջին հաջողությունները եկան 1931 թվականին, երբ ՙառյուծները՚ հասան Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեցին ՙՀերտային՚: Սակայն համառության և հաջողության հասնելու ձգտման արդյունքում նրանք պարգևատրվեցին 1942 թ. նվաճած Գերմանիայի գավաթով:

 

20-30-ական թվականներին ակումբը ընդհանուր առմամբ լավ էր հանդես գալիս: Մեկ անգամ արժանացավ երկրի առաջնության արծաթե մեդալին, երկու անգամ հասավ գավաթի կիսաեզրափակիչ: 1933 թ. երբ ֆաշիստները երկրի առաջնությունը բաժանեցին մի քանի տեղամասերի` մյունխենցիները հայտնվեցին բավարական Գաուլիգայում, որում ստանձնեցին առաջատարի դիրքերը:

 

Աշխարհի համար այդ չարաբաստիկ տարիներին, իրադարձությունները զարգանում էին սրընթաց, իսկ երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի պարտությունը կասեցրեց ոչ միայն ՙՄյունխեն 1860՚-ի առաջխաղացումը, այլև արևմտագերմանական ֆուտբոլի ընդհանուր զարգացումը

 

Բայց ժամանակը տեղում կանգ չի առնում և արդեն Գերմանիայի բարձրագույն խմբի ստեղծման տարիներից բավարացիները նվաճում են առաջին մեդալները, դառնալով երկրի փոխչեմպիոն: Հետպատերազմյան տարիներին ՙՄյունխեն 1860՚-ը վատ ֆինանսավորման պատճառով տեղափոխվում է երկրորդ լիգա: Այնուհետև ակումբը գլխավորում է Մաքս Մերկելը և նրա գլխավորությամբ 1957/58 մրցաշրջանում մյունխենցիները կրկին վերադառնում են գերմանական ֆուտբոլի էլիտա, որտեղ առանձնակի հաջողության հասնել չեն կարողանում:

1963 թվականին Գերմանիայում ստեղծվում է Բունդեսլիգան: Նոր մրցաշարում քաղաքի ներկայացուցիչը դառնում է ոչ թե ՙԲավարիան՚, այլ հենց ՙՄյունխեն -1860՚-ը: 1964 թ. Մերկելի գլխավորությամբ թիմը դառնում է երկրի գավաթակիր, իսկ հաջորդ մրցաշրջանում հասնելով Գավաթակիրների Գավաթի եզրափակիչ զիջում է անգլիական ՙՎեսթ Հեմին՚:

 

Ակումբի հայտնի խաղացողներից դարպասպահ Պետար Ռադոնկովիչը հենց այստեղ աճեց և կայացավ որպես լեգենդ: Մյունխենի սպորտային ինտերնատներում տաղանդաների փնտրման արդյունքում ՙառյուծների՚ մարզիչ Մերկելը նկատեց երիտասարդ Ֆրանց Բեկենբաուերին: Բայց երիտասարդ տաղանդը թիմի կազմում փորձաշրջան անցնելու ժամանակ կապտուկ ստանալով ՙՄյունխեն 1860՚-ի ֆուտբոլիստներից մեկի կողմից վերջիվերջո նախընտրեց ոխերիմ թշնամի ՙԲավարիան՚:

 

1966 թ. ՙՄյունխեն 1860՚-ընվաճում է երկրի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1967 թ. դառնում է փոխչեմպիոն: Չեմպիոնների գավաթում նրանց մասնակցությունը չէր կարելի համարել հաջող, սակայն եթե հաշվի առնենք, որ մյունխենցիները 1/8 եզրափակիչում համառ պայքարում զիջեցին Մադրիդի ՙՌեալին՚ դա նույնպես կարելի էր հասկանալ:

Տևական հաջողություններից հետո թիմի ելույթներում նկատվեց խիստ անկում, որի հետևանքով 1970 թ. թիմը կրկին հայտնվեց 2-րդ Բունդեսլիգայում: Այնուհետև եղավ երկու վերադարձ, սակայն առանձնապես ոչնչով ակումբը աչքի ընկնել չկարողացավ: Այդ տարիներին արձանագրվեց մի միջադեպ, որի արդյունքում տուժեցին մեծաքանակ երկրպագուներ:

 

1973 թ. օգոստոսի 15-ին ՙԱուգսբուրգի՚ դեմ բավարական դերբիի ժամանակ ՙՕլիմպիաշտադիոնում՚ արձանագրվում է անշլագ: Դա հաճախելիության ռեկորդ էր: Այդ երեկո միայն մարզադաշտի տրիբունաներում ներկա էին 90.000 մարդ, իսկ արենայի մերձակայքում հավաքվել էին երկրպագուների մեծ բանակ: երբ մյունխենցիներին հաջողվում է գրավել մրցակցի դարպասը, այդ ամբոխը ներխուժում է մարզդաշտ, որի արդյունքում տուժում են 136 մարդ: Սակայն ըստ պաշտոնական տեղաեկատվության մարդկային զոհերից հաջողվեց խուսափել:

 

 

1982 թ. ակումբին զրկեցին պրոֆեսիոնալ կարգավիճակից և թիմը հայտնվեց ցածրագույն լիգայում: Դա համարվեց իսկական աղետ: Գումարների վատնումը, որը ուղղված էր առաջին Բունդեսլիգա վերադառնալու փորձերին չանցան աննկատ: Ակումբի գումարները չբավականցրեցին նույնիսկ պրոֆեսիոնալ լիցենզիա ստանալու համար: Կատարյալ սննկացումից խուսափելու համար որոշվեց ՙՎեդրերին՚ վաճառել Ռուդի Ֆյոլերին, բայց դա չօգնեց խուսափել անկումից և թիմի մյուս պրոֆեսիոնալների ակումբից հեռանալուն: Դրությունը այնքան վատթարացավ, որ 84/85 մրցաշրջանում թիմը հրաշքով տեղը պահպանեց բավարական սիրողական լիգայում: Այդ անհաջող ժամանակաշրջանում հետևում էին մարզիչների փոփոխություններ, տրանսֆերային անհաջող քաղաքականություն, իսկ թիմի ղեկավրությունում կատարյալ քաոս: Եվ միայն դրությունը շտկվեց մարզիչ Վերներ Լորանտի գալուստից հետո:

 

1994 թ. մասնագետը կարողացավ ակումբը վերադարձնել առաջին Բունդեսլիգա: Այդ ժամանակ Մյունխենում տիրում էր իսկական տոն:

 

1997 թ. 30-ամյա դադարից հետո թիմը կրկին իրավունք ստացավ մասնակցել եվրոգավաթներին, իսկ 2000 թ. Բունդեսլիգայում գրավեց 4-րդ հորիզոնականը, ընդ որում մրցաշրջանի ընթացքում երկու անգամ պարտության մատնեց ՙԲավարիային՚: Ի դեպ մյունխենյան դերբիների պատմությունը սկիզբ է առնում 1902 թ. և քանակապես կազմում է մոտ 200 հանդիպում:

 

ՙԱռյուծների՚ հայտնվելը էլիտայում նվիրյալ երկրպագուներին առիթ տվեց ուրախանալ կյանքով, իսկ ակումբի ղեկավարներին հանդես գալ նոր մտահաղացումներով: Մասնավորապես նրանք պնդում էին, որ ակումբը իր տնային հանդիպումները պետք է անցկացներ հարազատ ՙԳրյունվալդեր շտադիոնում՚, քանի որ այդ մարզադաշտը գտնվում է 1860-ականների տարածքում, իսկ ՙԲավարիայի՚ հետ մեկտեղ հանդես գալ նույն մարզադաշտում և այն էլ բավարականների տարածքում շատերի մոտ դա առաջացնում էր լուրջ հակակրանք: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ամեն իրագործել նրանց չհաջողվեց:

1924 թ. ՙԱռյուծները՚ ՙԲավարիայի՚ հետ միասին կիսում էին ՙԳրյունվալդեր շտադիոնը՚, բայց պատերազմի տարիներին այն վերածվեց ավերակների, իսկ հետո կրկին վերակառուցվեց: ՙՄյունխեն – 1860՚-ի հին և նվիրյալ երկրպագուները պաշտում են Գրյուվալդեր փողոցը և միշտ չեն ցանկացել հայտնվել ՙթշնամու՚ տարածքում:

Չնայած նրան, որ 2005թ. ՙԱլյանց արենայի՚ կառուցում կատարվեց հարևանների հետ միասին, այդուհանդերձ ֆինանսական նկատառումներից ելնելով մարզդաշտի բոլոր իրավունքերը ՙառյուծները՚ զիջեցին ՙԲավարիային՚: Ներկայումս նրանք իրենց տնային հանդիպումների ժամանակ ստիպված են լինում վարձակալել մարզադաշտը:

 

Նոր հազարամյակի սկզբում, 2003/2004 մրցաշրջանում ՙառյուծները՚ կրկին հրաժեշտ տվեցին ուժեղագունների խմբին: Հետագայում կատարվածը որոշակիորեն նման էր 70-ականների և 80-ականների սկզբների աղետալի դրությանը: Թիմում կրկին հետևում էին մարզչական փոփոխություններ, նախագահների հրաժարակններ:

 

2006 թ. գարնանը ակումբում տիրում է իսկական ֆինանսական ճգնաժամ: Նվիրաբերելով 11 մլն եվրո անելանելի դրությունից և սննկացումից ակումբին փրկում է նրա երդվյալ թշնամի հանդիսացող ՙԲավարիան՚: ՙԲավարիայի՚ մեծահոգությունից փրկված սկզբունքային մրցակիցը այդ տարի հրաշքով է իր տեղ պահպանում է երկրորդ բունդեսլիգայում:

 

Այժմ մյունխենցիները հանդես են գալիս երկրորդ Բունդեսլիգայում և կարելի է ասել, որ դրությունը այդքան էլ վատ չէ, բայց թիմը դեռ բավականին հեռու է մեծ խնդիրներ լուծելուց: Ընթացիկ մրցաշրջանում թիմը վատ չի մեկնարկել և կարող է առաջին Բունդեսլիգա վերադառնալու որոշակի հույսեր փայփայել: Մյունխենում դրան սպասում են գրեթե բոլորը և հուսով են, որ մի օր իրենց սիրելի թիմին կտեսնեն այնտեղ, որտեղ նրան վիճակված է լինել:

 

Մնում է ավելացնել, որ աումբի կազմում հանդես են եկել այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Հորսթ Բլակենբուրգը, Ռուդի Ֆյոլերը, Թոմաս Հեսլերը, Ժերալդ Վանենբուրգը, Աբեդի Պելեն, Դավոր Շուկերը, Մարտին Շտրանցլը, Յենս Յերեմիսը, Էրիկ Մյուկլանդը, Դանիել Բիրոֆկան:

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (14.03.2011) | Автор: Արտակ Վահանսարյան E W
Դիտումներ: 1899 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0