Ուրբաթ, 19.04.2024, 13:06
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ո՞րն է գերմանական ֆուտբոլի հաջողության գրավականը. 4 կարևորագույն քայլ դեպի բարձրունք

Վերջին տարիներին գերմանական ֆուտբոլը մեծ քայլերով շարունակում է առաջ ընթանալ: Դրա վառ ապացույցը այն է, որ գերմանացիները վերջին 4 տարում հաղթել են գրեթե բոլոր խոշոր մրցաշարերում: Վերջին շռնդալից հաջողությունները տեղի ունեցան Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում և Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Ընդ որում աշխարհի չեմպիոններն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը  ներկայացել էին փորձնական կազմով: Լյովը այդ ստուգատեսին շեշտը դրել էր երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստների վրա, ովքեր մոտ ապագայում լինելու են ներկայիս առաջատար խաղացողների հետնորդները: Լյովը հավատաց, վստահեց երիտասարդ սաներին, իսկ վերջիններս վարձահատույց եղան կարևոր ստուգատեսում տարած իրենց տպավորիչ հաղթանակով: Չնայած, որ Լյովը երիտասարդական թիմից հրավիրել էր գրեթե բոլոր առաջատար խաղացողներին`այդուհանդերձ դա էլ երիտասարդական հավաակաքանին չխանգարեց իր հերթին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:  

 

 


Այդ փառքին արժանանալու համար գերմանացիները երկար և դժվարին ուղի են անցնում:  Այն, որ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես են գալիս բազմաթիվ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ` ամենևին պատահական չէ: Վերջին 13 տարվա ընթացքում Գերմանիայի ֆուտբոլի միությունը երկրում ֆուտբոլային տաղանդերի բացահայտման համար հատուկ ծրագիր մշակեց: Այդ ծրագիրը իր առաջին պտուղները տվեց 2009  թվականին, երբ Գերմանիայի երիտասարդական հավաականը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ չեմպիոնական թիմից խաղացողներից շատերը ներկայումս խաղում են Գերմանիայի ազգային հավաքականում: Խոսքը գնում է `Մանուել Նոյերի, Մեսութ Օզիլի, Մարսել Շմելցերի, Մաթս Հյումելսի, Բենեդիկտ Հյովեդեսի, Սամի Խեդիրայի, ժերոմ Բոատենգի, Սանդրո Վագների մասին:  

1998  թվականի աշխարհի  և 2000 թվականի Եվրոպայի առաջնություններում Գերմանիայի հավաքականը անփառունակ ելույթները գերմանական ֆուտբոլի ղեկավարներին լուրջ մտորելու տեղիք տվեցին և ձեռնարկվեցին համապատասխան քայլեր:  2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի կազմում ընդամենը մեկ երիտասարդ խաղացող կար և այդ ֆուտբոլիստը 21-ամյա Սեբաստիան Դայսլերն էր: Այդ ժամանակվա թիմի միջին տարիքը կազմում էր 31 տարեկան: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին ազգային թիմում 21 տարեկան ֆուտբոլիստների թիվը հասնում էր 6-ի, իսկ թիմի միջին տարիքը` 25-ի:

Ինչպե՞ ս է աշխատում գերմանական ֆուտբոլի ենթակառուցվածքները և  ինչպիսի՞  զարգացման ծրագրերեն մշակվում:

Քայլ № 1
Տաղանդների որոնում (սկաուտինգ)

«Տաղանդների բացահայտման ծրագրի» գլխավոր քայլերից մեկը  դարձավ ներդաշնակ սկաուտինգը:  Գերմանիայի յուրաքանչյուր բնակավայրում նշանակված են պրոֆեսիոնալ սկաուտներ, ովքեր հետևում են յուրաքանչյուր պատանի ֆուտբոլիստի ելույթին: ֆուտբոլ խաղացող յուրանքանչյուր պատանի գրանցվում է Գերմանիայի ֆուտբոլի միությունում: 
Ներկայումս Գերմանիայում գոյություն ունի 26 հազար ֆուտբոլային ակումբ: Այդ ակումբների խաղացողներին ելույթներին հետևում են հազար սկաուտներ:  Նրանցից յուրաքանչյուրը  մանրակրկիտ տեղեկություն է հաղորդում 20-30 ակումբների խաղացողների վերաբերյալ:  Սկաուտների գործունեությունը վերահսկվում է հատուկ հանձնաժողովի կողմից:  Նման ներադաշնակ համակարգը գերմանացիներին թույլ է տալիս հնարավորինս մեծ թվով տաղանդներ բացահայտել: 

Քայլ № 2
Յուրաքանչյուր ակումբ պարտավոր է ֆուտբոլային ակադեմիա կառուցել

Գերմանիայի ֆուտբոլային միությունը 1-ին և 2-րդ Բունդեսլիգաներում հանդես եկող ակումբներին պարտադրեց պատանի ֆուտբոլիստների համար ակադեմիաներ կառուցել: Այդ խիստ պահանջ չկատարելու դեպքում տվյալ ակումբին սպառնում է պրոֆեսիոնալ լիցենզիայի զրկում: Ներկայումս Գերմանիայի յուրաքանչյուր ակումբ ունի իր ակադեմիան: Ակադեմիան պետք է  համալրված լինի նվազագույնը երեք մարզումային խաղադաշտով:  Յուրաքանչյուր մանկապատանեկան թիմի մարզիչ հատուկ դասընթացների միջոցով պարբերաբար պետք է բարձրացնի իր որակավորումը:  Մանակապատանեկան թիմերում մարդկանց թիվը չպետք է գերազանցի 20-ը: Այդպսով յուրքանչյուր պատանի արժանանում է համապատասխան ուշադրության:  Այդ կանոնը մտցնելուց հետո ակումբները ձգտում են իրենց տարածաշրջաններից հավաքագրել 20 լավագույն պատանիներին:  
Չափանիշներով համեստ ակումբները նույնպես ապավինում են այդ փիլիսոփայությանը, քանի որ նրանցից ոչ մի ակումբ չի կարող  խլել իր տաղանդերին:  Նախկինում գրանդ ակումբները աղքատ ակումբներից խլում էին տաղանդնեին: Յուրքանչյուր տարիքային խմբում ընդգրկում էին 40 երեխայի, որից հետո ընտրում էին լավագույններին: Այդ տարբերակը ԳՖՄ-ի կողմից խստիվ արգելվեց:   Հատկանշական է, որ այդ բարեփոխումները կատարվեցին ակումբների սեփական ֆինանսական միջոցներով: 2002 թվականին ակումբների ակադեմիաների գործունեությունը գնահատելու համար մտցվեցին 300 չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-10 բալային համակարգով: Յուրաքանչյուր տարի ԳՖՄ-ի տեսուչները ստուգում են խաղադաշտերի որակը, մարզիչների պատրաստվածության աստիճանը և մնացած ամեն ինչը:  Թերությունները գտնելուց հետո ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Քայլ № 3
Շրջանային կենտրոնների կառուցում

Հաջորդ կարևոր քայլը դարձավ երկրի բոլոր շրջաններում մարզումային կենտրոնների կառուցումը:  Ներկայումս Գերմանիայում նմանատիպ 366 կենտրոն է գործում: Սկաուտների կողմից ընտրված տաղանդավոր երեխաները հայտնվում են շրջանային ֆուտբոլային կենտրոններ, որտեղ նրանց վրա ավելի մեծ ուշադրությունն է դարձվում:  Յուրաքանչյուր կենտրոնում աշխատում է 2-3 բարձր որակավորում ունեցող մարզիչ, ովքեր աշխատում են 11-14 տարեկան երեխաներից կազմված խմբերի հետ:  Առանց շրջանային կենտրոնների մենք չէին տեսնի այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների ինչպիսիք են` Տոնի Կրոսը, Դենիս Աոգոն, Շտեֆան Կիսլինգը, Մարիո Գոմես, Մարիո Գյոտցեն և այլոք:  Հասարակ ֆուտբոլային դպրոցների գործունեությանը հետևում են շրջանային ակադեմիաները, որտեղ հայտնված երեխաներին իրենց հերթին հետևում են ֆուտբոլային ակումբները:  


Քայլ № 4
Էլիտար դպրոցների կառուցում

Գերմանացիների համար հատկապես կարևոր է երեխաների կրթության հարցը, քանի որ մարզվող երեխաների մեծամասնությունը չեն դառնում ֆուտբոլիստ, ապա պետք է ստանան պատշաճ կրթություն , հետագայում իրենց համար մասնագիտություն ընտրելու կամ աշխատանք որոնելու նպատակով:   

Սկսնակ ֆուտբոլիստների համար նախատտեսված դպրոցները տեղակայված են ակումբների մարզաբազաներին հարակից տարածքներում: Էլիտար դպրոցներում սովորում են հասարակ աշակերտներ, ովքեր միաժամանակ զբաղվում են ֆուտբոլով:  Այդ դպրցոներում սովորող աշակերտներ միաժամանակ հասցնում են սովորել, թե դասերը և թե հաճախել ֆուտբոլի մարզումներին: Օրինակի համար «Շալկե 04»-ի էլիտար ֆուտբոլային դպրոցի աշակերտների 10 %  հանդես է գալիս գելզենկիրխենյան ակումբի մանակապատանեկան թիմերի կազմերում: Նման ֆուտբոլային դպրոցները Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից տարեկան ստանում են 30-40 հազար եվրո: 


Որոշ տվյալներ համաձայն, տարբեր հովանավորների միջոցով ԳՖՄ-ն նման ծրագրի իրագործման համար հատկացնում է 8-10 մլն եվրո: Այդ գումարները հատկացվում են ֆուտբոլային տարբեր դասագրքերի տպագրության, խաղադաշտերի վերակառուցման, մարզագույքի ձեռքբերման, սկաուտներին և մարզիչներին վարձատրելու, ինչպես նաև այլ ծրագրերի իրագործման համար: Հատկանշական է, որ երեխաների համար ֆուտբոլային դպրոց  հաճախելը կատարվում է անվճար հիմունքով:  

Արդյունքը

Ներկայումս Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 18 % երիտասարդներ են:  Այդ ուղղությամբ Բունդեսլիգայի ակումբները հատուկ քաղաքականություն են վարում: Դրա իմաստը կայանում է թիմերի կազմում հնարավորինս մեծ թվով երիտասարդ խաղացողներ ներգրավվել:  2000/01 թվականի մրցաշրջանի տվյալներով Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 8 % երիտասարդներ էին, իսկ 2010 թվականին այդ թիվը կազմում էր 16 %:

Գերմանիայի բոլոր տարիքային հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստները անցել են այս համակարգի միջով:

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Effenberg (03.07.2017)
Դիտումներ: 1040 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0