Հինգշաբթի, 28.03.2024, 18:35
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՈՍ ԿԱՄ ՄԱՐՏԻՆԵՍԻ ԳԻՆԸ
Մի քանի ամիս է ինչ "Բավարիան" ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի "Ատլետիկի" կիսապաշտպան Խավի Մարտինեսին, սակայն ցանկանալը մեկ այլ բան է, սկզբունքներին դեմ գնալը մեկ այլ բան: 
Բավարիայի ղեկավարությունը տարակուսանքի մեջ է, քանի որ այդ որոշումը շատ ռիսկային է ակումբի համար: Հարցը նրանում չէ, որ "Բավարիան" չունի այդ գումարը, այլ նրանում է, որ աշխարհի ամենահարոււստ ակումբներից մեկը,  երբևիցէ նման աստղաբաշխական թվեր չի ծախսել նոր ֆուտբոլիստներ գնելու համար, քանի որ ակումբի  տրանսֆերային փիլիսոփայությունը դա թույլ չի տվել: Մյունխենցիները համաշխարհային ֆուտբոլում այդ տեսանկյունից միշտ առանձնացել են իրենց եզակի մոտեցմամբ, սակայն ներկայումս ակումբի գործունեության մեջ  նկատվում են որոշակի շեղումներ: 
Մինչ օրս "Բավարիայի" ռեկորդային տրանսֆերը չափը կազմել է 33 մլն եվրո, որը 2009 թվականին մյունխենցիները վճարեցին Մարիո Գոմեսին "Շտուտգարտից" գնելու համար: Եվ ոչ միայն Բավարիայի այլև ողջ գերմանական ակումբներ համար այս ցուցանիշը ռեկորդային է: Ինչպես հայտնի է Բունդեսլիգայում հանդես եկող ակումբները ֆինասական տեսանկյունից ամենաբալանսավորված և բարվոք ակումբներ են աշխարհում: 

Գերմանացիները ֆուտբոլը ձգտում են, երբեք չկեղտոտել փողերով: Շատ ակումբները ձգտում են իրենց սաներին աճեցնել և ամրապնդել իրենց կազմերում: Եվ սա բացատրվում է մեկ պարզ պատճառով, որ գերմանական ակումբները դավանում են միևնույն փիլիսոփայությունը: Դա է պատճառը, որ գերմանական թիմերում, գրեթե միշտ տոն են տվել տեղացի կադրերը: Այդ բարի ֆուտբոլային ավանդույթը ընդունված սկզբունք է, այս երկրի ակումբների համար: Եվ սա ամենևին էլ նորություն չէ: 

Վերջին տարիներին այդ հետևողական ու նպատակային աշխատանքի պտուղներն են, այնպիսի երիտասարդ տաղանդներ ինչպիսիք են` Մեսութ Օզիլը, Սամի Խեդիրան,Մարիո Գյոտցեն, Անդրե Շյուռլեն, Մարկո Ռոյսը, Մարսել Շմելցերը, Յուլիան Դրաքսլերը, Տոնի Կրոսը, Հոլգեր Բադշտուբերը, Մաթս Հյումելսը և մի շարք այլ շնորհալի ֆուտբոլիստներ: Եթե շարունակենք բոլորս այս անուններ թվել, ապա դժվար թե կարողանանք անդրադառնալ բուն թեմային և քանի որ խոսքը գնում Բավարիայի և մասնավորապես Խավի Մարտինես տրանսֆերային "քաոսի" մասին, ապա անդադառնանք դրան:

Մի քանի շաբաթ է, ինչ լուրեր են պտտվում, որ Մարտինեսը մեկ ոտքով արդեն Մյունխենում է: Նույնիսկ այնպիսի խոսակցություններ կային, որ իբր ֆուտբոլիստը Բավարիա տեղափոխվելու համար պատրաստակամություն է հայտնել հրաժարվել աշխատավարձի մի զգալի մասից:  
Սակայն այդ լուրերի տարափից հետո գերմանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում է Բավարիայի ղեկավարների մերժողական ու տրանսֆերի գումարի  վերաբերյալ անհանդուրժողական դիրքորոշումները: Նույնիսկ մի քանի անգամ ակումբի մարզական տնօրեն Զամմերը բացեիբաց հայտարարեց, որ 40 մլն շատ մեծ գումար է և այն Բավարիան ոչ մի դեպքում չի վճարի իսպանացու համար:
Ուլի Հյոնեսի նման անկառուցողական ու երերուն գործելաոճը արդեն բացասական անդրադարձ է ստացել ակումբի երկրպագուների շրջանակում:  
Շատերը այն կարծիքին են, որ Մարտինեսը այն տրամաչափի ֆուտբոլիստը չէ, որի համար կարելի է այդքան մեծ գումար վճարել:Այս տեսակետը կիսում է նաև գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, ով ֆուտբոլիստին գնահատում է մոտ 20 մլն-ի չափով: Եվ իրոք եկեք հասկանանք, ինչ կարող է տալ 40 միլիոնանոց(ավեկացված արժեքի հարկով հանդերձ 46 մլն) իսպանացին "Բավարիային": 

Մարտինեսը ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է հանդես գալ ինչպես կիսապաշտպանության , այնպես էլ պաշտպանության կենտրոնում: Իհարկե նման ունիվերսալ հատկություններով ֆուտբոլիստը ցանկալի կլիներ ցանկացած թիմում, սակայն Բավարիան կիսապաշտպանությունում նման 40 միլիոնանց ֆուտբոլիստի կարիք չի կարող զգալ, քանի որ այդ դիրքում ունի այնպիսի կատարողներ ինչպիսիք են` Լուիս Գուստավոն, Բաստիան Շվայնշտայգերը, Տոնի Կրոսը, Դավիդ Ալաբան: 

Այլ հարց է պաշտպանության կենտրոնական գոտին, որը թերևս համարվում է թիմի "աքիլեսյան գարշապարը": Բադշտուբեր-Բոատենգ պաշտպանողական զույգը թիմի թույլ օղակն է և ըստ երևույթի պետք ուղղումներ կատարել այս գոտում: Սակայն մյունխենյան ակումբի ղեկավարները տարված են այլ արկածախնդրություններով: Մարտինեսը միանշանակ մաքուր կենտրոնական պաշտպան չէ և հարց է, նրա տեղափոխությունից հետո նա տեղ կզբաղեցնի Լուիս Գուստավոյի, Տոնի Կրոսի,Բադշտուբերի, թե Բոատենգի տեղը: 
Ամեն դեպքում նրա տեղափոխությունից շատ հնարավոր է, որ Բավարիայում կառաջանա կադրային քաոս:
Թիմին հստակ անհրաժեշտ է համաշխարհային մակարդակի կենտրոնական պաշտպան և բոլոր հարցերը լուծված են: 
Նախորդ մրցաշրջանում կենտրոնական գոտում իրեն փայլուն դրսևորած Լուիս Գուստավոն ամենևին էլ արժանի չէ նստել պահեստայինների նստարանին, իսկ ինչ վերաբերվում է Շվայնշտայգերին փոխարինելու հարցին, ապա ներկայումս գերմանացին անփոխարինելի է Բավարիայում: Եվ եթե նրա փոխարինելու անհրաժեշտույթուն լինի հավանաբար այդ դերը ավելի լավ կկատարեն մյունխենյան ակումբի հնաբնակները, քան նույն Մարտինեսը:

Ամեն դեպքում Մարտինեսը վատ համալրում չէր լինի մյունխենցիների համար ,սակայն 46 մլն չափազնաց է նրա համար:
Տրանսֆերային պատուհանի ավարտին հաշված օրեր են մնացել, իսկ Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները շարունակում են օրեցօր թեժանալ: 
Համբերատար սպասենք և հուսանք, որ մյունխենյան ակումբի ղեկավարները կկայացնեն ճիշտ որոշում:

Հեղինակ` Արտակ Վահանսարյան

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (22.08.2012)
Դիտումներ: 1139 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0