17:36 ՇԱԼԿԵՆ ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐ ԿՎԱՍՏԱԿԻ, ԵԹԵ ԲԱՎԱՐԻԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱ | |
Բավարիայի» հաղթանակները Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի Գավաթի եզրափակիչներում՝ շահեկան են լինելու ոչ միայն մյունխենցիների, այլև՝ Բունդեսլիգան ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Շալկեի» համար։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում, գելզենկիրխենյան թիմը կստանա լրացուցիչ հավելավճարներ, որոնք ամրագրված են իրենց նախկին դարպասապահ Մանուել Նոյերի՝ «Բավարիա» տեղափոխման համաձայնագրում։ Եթե Յուպ Հայնկեսի սաները նվաճեն Չեմպիոների լիգան, Նոյերի տրանսֆերի ընդհանուր գումարը կաճի մինչև 27 միլիոն եվրո։ Իսկ եթե Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարում հաղթելուց բացի, մյունխենցիներն ուժեղագույն գտնվեն նաև Գերմանիայի Գավաթի եզրափակիչ խաղում, ապա «Շալկեի» գանձարանն ավելանալու է ևս 3 միլիոն եվրոյով։ Հիշեցնենք, որ «Բավարիան» 2011 թվականին Նոյերի դիմաց շուրջ 20 միլիոն եվրո է վճարել գելզենկիրխենյան ակումբին։ | |
|
Մեկնաբանություններ: 0 | |