21:01 Adidas-ի ու «Բավարիայի» միջև Գյոտցեի պատճառով կոնֆլիկտ է առաջացել | |
Adidas սպորտային ընկերությունը, որին պատկանում է «Բավարիայի» բաժնետոմսերի 9,1%-ը, դժգոհ է մնացել այն փաստից, որ մյունխենյան ակումբի նորեկ Մարիո Գյոտցեն իր ներկայացման ժամանակ կրել է Nike-ի պատրաստած հագուստը: -Այսօրվա շնորհանդեսի լուսանկարները զարմացրին մեզ: Պայմանագրային պարտավորություններով նման բան արգելված է, քանի որ Adidas-ը համարվում է «Բավարիայի» պաշտոնական հովանավորը: Մենք այս թեմայով արդեն խոսել ենք ակումբի ղեկավարության հետ,- ասել է Adidas-ի ներկայացուցիչ Օլիվեր Բրեգենը: Հիշեցնենք' 2011 թվականին Գյոտցեն պայմանագիր է կնքել Nike ընկերության հետ: Այն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը, որի համաձայն' ֆուտբոլիստն ամեն տարի ընկերությունից ստանում է 1,5 մլն. եվրո: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |