17:47 ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ՀՅՈՆԵՍԻՑ.ԳԱՏՈՒԶՈ | |
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն խոստովանել է, որ 2008թ.-ին մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն: «Ես համաձայնության էի հասել «Բավարիայի» հետ: Գործարքը պատրաստ էր 95 տոկոսով: Սակայն Բերլուսկոնին և Գալիանին համոզեցին ինձ մնալ: Դա, իհարկե, դուր չեկավ «Բավարիային»: Նրանք կարծում էին, որ ես օգտագործել եմ այդ փաստն ավելի լավ պայմանագիր ստանալու համար: Սակայն երդվում եմ, որ դա այդպես չէր: Մինչ այժմ անհարմար եմ զգում դրա համար: Ամաչում եմ և ներողություն եմ խնդրում Հյոնեսից», – Գատուզոյի խոսքերը մեջբերում է Bild-ը: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |