22:10 Ամեն ինչ կանենք, որ Գվարդիոլայի ընտանիքը Գերմանիայում իրեն զգա ինչպես տանը | |
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը վստահ է, որ իր թիմը կարող է հաջողությունների հասնել նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Այդ մասին Զամերը հայտարարել է իսպանացի մասնագետի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ: «Ներկա դրությամբ իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ Գվարդիոլայի ընտանիքը Գերմանիայում իրեն զգա ինչպես տանը: Այդ ժամանակ Պեպը ամբողջությամբ կարող է կենտրոնանալ աշխատանքի վրա: Վստահ եմ, որ այդ դեպքում անմիջապես հաջողություններ կգրանցենք»,- հայտարարել է Զամերը: Նշենք, որ Գվարդիոլան, ինչպես և հայտարարվել էր՝ իր առաջին մամուլի ասուլիսն անցկացրել է գերմաներենով: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |