12:14 ԱՐՍԵՆԱԼԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԷՐ. ՀՅՈՆԵՍ | |
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը քննադատել է թիմին Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումներում ցուցադրած խաղի համար: «Մենք արդեն երեք շաբաթ է, ինչ բավականին թույլ ենք խաղում: Եթե շարունակենք նույն կերպ, ոչինչ չենք հաղթի: Թիմը պետք է գոհ լինի հաջորդ փուլ անցնելու համար, սակայն բոլորը պետք է զգուշանան: Ինձ համար այս հանդիպումը նախազգուշացում էր: Մենք վատ տեսք ունեինք նաև «Հոֆենհայմի» և «Ֆորտունայի» հետ խաղերում, իսկ «Արսենալից» կրած պարտությունը ապացուցեց, որ «Բավարիան» պետք է բազմազան գործի հաջողության հասնելու համար: Եթե, իհարկե, ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան», – Հյոնեսի խոսքերը մեջբերում է Kicker-ը: Հիշեցնենք, որ «Բավարիան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին», սակայն երկու խաղերի արդյունքով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |