04:38 Ավելի գրավիչ առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Ֆիորենտինան» | |
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսն իտալական մամուլին տված հարցազրույցում մեկնաբանել է իր տեղափոխությունը Մյունխենի «Բավարիայից»՝ «Ֆիորենտինա»: «Տարբերակներ ունեի հիանալի ակումբներից, ավելի գրավիչ առաջարկներ էլ ունեի, բայց ընտրեցի «Ֆիորենտինան»: Հանուն մյուս թիմերի չարժեր հեռանալ «Բավարիայից»: Ցանկանում էի այլ ֆուտբոլ փորձել, դրա համար էլ ընտրեցի «Ֆիորենտինան»: Սա հետաքրքիր թիմ է, որը վերջին տարիներին շատ է աճել: Լսել եմ, իբր վախեցել եմ մրցակցությունից՝ այդ պատճառով էլ հեռացել եմ «Բավարիայից»: Սուտ է: 7 տարի հավաքականում և 4 տարի «Բավարիայում» ապացուցում են, որ պատրաստ եմ առաջ անցնել մրցակիցներից: Ես նրանցից չեմ վախենում»,- ասել է ֆուտբոլիստը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |