20:46 ԱՅՍՕՐ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿՏՐՎԻ ՉԼ-Ի ՄԵԿՆԱՐԿԸ | |
Ինչպես արդեն հայտնի է այսօր Երևանի ժամանակով 22:45 կտրվի Բավարիա - Վալենիսա հանդիպման մեկնրակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բավարիայի ներկայացուցիչների այս կապակցությամբ արված մեկնաբանությունները: "Ես կանցկացնեմ իմ առաջին հանդիպումը Չեմպիոնների լիգայում և ես շատ ուրախ եմ: Այսօր մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների առջև և մենք պետք է ուրախացնենք նրանց:", - նշել է Մարիո Մանջուկիչը: "Մեկնարկը շատ կարևոր 1: Այժմ մեր առջև դրված է նոր խնդիր՝ առաջին տեղով դուրս գալ խմբից: Այնուհետև մեր նպատակը կլինի հասնել մինչև եզրափակիչ և խաղալ Ուեմբլիում: Մենք հանդիսանում ենք ֆավորիտներից մեկը չէ, որ վերջին երեք տարիներում մենք մասնակցել ենք եզրափակիչ խաղերին", - նշել է Ֆիլիպ Լահմը: "Իհարկե մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան, բայց պետք չէ անել դա էյֆորիայի մեջ գտնվելով: Պետք է հստակ հասկանալ թե ինչ է սպասվում մեզ:", նշել է Կարլ-Հայնց Ռումենիգեն: "Դեռ վաղ է մտածել եզրափակիչ դուրս գալու մասին, քանի որ Չլ-ում խաղում են այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են՝ Ռեալը, Բարսելոնան, Մանչեստեր Յունայթեդը, Մանչեստեր Սիթին և Յուվենտուսը", - նշել է Յուպ Հայնկեսը: "Բավարիան չափազանց ուժեղ թիմ է, նրանք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան", - նշել է Ֆրանց Բեկենբաուերը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |