14:04 ԲԱԴՇՏՈՒԲԵՐԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | |
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերը շարքից դուրս է եկել երկու շաբաթով։ Վերջինս «Բայերի» հետ տեղի ունեցած հանդիպման (1:2) ժամանակ կոնքի վնասվածք է ստացել։ Այսպիսով, Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի «Կայզերսլաուտերնի» հետ գավաթային, ազգային առաջնության «Համբուրգի» հետ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Լիլի» հետ առաջիկա հանդիպումները։ ![]() Գավաթային հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Ֆրանկ Ռիբերին։ Ֆրանսիացին մկանային խնդիրներ ունի։ Այս մասին հաղորդում է AP-ին։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |