13:35 ԲԱԼԱԿ."ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԻՐ ՈՒԺԵՐԻ 50%-Ի ՉԱՓՈՎ" | |
Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը մեկնաբանել է Եվրո 2012-ում Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ առաջին խաղը: Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովի սաները D խմբի առաջին խաղում 1:0 հաշվով առավելության հասան Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ: Այդուհանդերձ այդ խաղում գերմանացիների ցուցադրած խաղի վերաբերյալ իր դժգոհություն է հայտնել
Բալակը : "Թիմը ցուցադրեց ֆուտբոլը, որը հարիր է միջակներին: Կարելի է ասել, որ Գերմանիան հանդես եկավ իր ուժերի 50%-ի չափով: Այդուհանդերձ մեզ հաջողվեց հասնել դրական արդյունքի: Հավաքականը կարող է ուժեղացնել իր խաղը և հասնել լավ արդյունքի: Կարծում եմ Լյովը այդ ամենը շատ լավ գիտի",-ասել է Բալակը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |