13:52 ԲԱԼԱԿ."ՄԻԱՅՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԷՐ Ի ԶՈՐՈՒ ՀԱՂԹԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ՆՐԱ ՀԱՐԿԻ ՏԱԿ" | |
Բայերի կիսապաշտպան Միխայել Բալակը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզչափակիչում "Չելսիի" համար շատ բարդ կլինի հաղթել "Բավարիային" նրա հարկի տակ: "Կարծում եմ միայն "Բարսելոնան" էր ի զորու "Բավարիայի" նկատմամբ առավելության հասնել նրա հարկի տակ: Այնպես, որ մյունխենցիները "Չելիսիի" հետ խաղում միանշանակ ֆավորիտ են: Սեփական հարկի տակ հանդես գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` դա շատ մեծ առավելություն է: Հենց այդ հանգամանքն է, որ "Չելսին" ոչ մի կեր չի կարող փոխհատուցել: Ես երկու ակումբներում անցկացրել եմ 4-ական տարի և դա հիանալի ժամանակներ էին: Այնպես, որ կցավեմ երկուսի համար էլ ", -"Բավարիայի" և "Չելսիի" նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |