13:01 ԲԱԼԱԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ | |
Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Միխայիլ Բալակը որոշել է, թե երբ և որտեղ է անցկացնելու իր հրաժեշտի խաղը: Նա իր խաղընկերներին, մտերիմներին և երկրպագուներին հունիսի 5-ին հրավիրել է Լայպցիգ: Հրաժեշտի խաղին միմյանց դեմ կմրցեն «Բալակի ընկերները» և «աշխարհի հավաքականը»: Արդեն պարզ է, որ խաղին ներկա գտնվելու համար իրենց համաձայնությունն են տվել Բաստիան Շվայնշտայգերը և Ժոզե Մոուրինյոն: Բալակը հրավեր է ուղարկել նաև Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովին: «Ես ցանկանում եմ արժանապատվորեն հրաժեշտ տալ իմ խաղընկերներին և երկրպագուներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այն բանի համար, որ մշտապես սատարել են ինձ, իմ առջև դրել են նոր նպատակներ և օգնել, որ զարգանամ կարիերայիս ողջ ընթացքում»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |