22:46 ԲԱՎԱՐԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ՓԱՅԼՈՒՄ | |
Մեր ֆան-ակումբի ակտիվ մասնակիցներից մեկի` Հուսո Վանոյանի շնորհիվ նոյեմբերի 11 "Միկա" ֆուտբոլային ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ հետաքրքրաշարժ հանդիպում, որում "Հարավային Աստղի" հայ երկրպագուներին ի զորու չէր կանգնեցնել ինչպես ցուրտ եղանակը այնպես էլ մրցակիցը: Խաղը ավարտվեց 9-5 հաշվով, որում թիմի ավագ Արտակ Վահանսարյանը և Խաչիկ Թադևոսյանը գրանցեցին երեքական գնդակ, իսկ Նարեկ Բագրատյանը խփեց 2 գոլ: Խաղից հետո առանձնակի կարելի է նշել հենց Վահանսարյանին և իհարկե թիմի մշտական դարպասապահ Լևոն Պետրոսյանին, որոնք ոչ-միայն թիմը տանում էին իրենց հետևեց, այլև հաղթանակը անհնարին դարցրին առանց իրենց: Հատկանշական է, որ վերոնշյալ խաղում Վահանսարյանը նաև
ապացուցեց, որ դաշտում էլ է հանդիսանում Բավարիայի հայ երկրպագուների առաջնորդը: Առանձին շնորակալություն Հուսո Վանոյանին,Լևոն Պետրոսյանին,Արտակ Վահանսարյանին,Նարեկ Բագրատյանին,Նարեկ Շիրինյանին,Սաքոին, Խաչիկ Թադևոսյանին և Տիրան Սարոյանին գործը խթանելու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |