11:55 ԲԱՎԱՐԻԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ PAULANER-Ի ՀԵՏ | |
Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է համագործակցությունը իր գլխավոր հովանավորներից մեկի՝ Paulaner գարեջրի ընկերության հետ: Այս մասին հաորդում է SportsPro-ն: «Բավարիայի» համար նման հովանավոր ունենալը շատ կարևոր է, քանի որ այն երկրամասը, որը ներկայացնում է ակումբը, հայտնի է իր գարեջրով և այդ խմիչքի նկատմամբ տեղի բնակիչների մեծ սիրով։ Այս համագործակցության մեկնարկը տրվել է 2003 թվականին: Կողմերը համաձայնվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2016 թվականը: Իր հերթին, Paulaner-ը պահպանում է ավելի վաղ անցկացվող բոլոր մարքեթինգային ակցիաների իրավունքները: Խոսքը գնում է «Բավարիայի» մարզադաշտի տարածքում և դրա մերձակայքում գործող ֆան-գոտու կազմակերպման, ինչպես նաև հայտնի մարքեթինգային ակցիայի իրավունքի մասին, ինչն ընկերությանը թույլ է տալիս մրցաշրջանի ընթացքում երկրպագուներից ընտրել ամենաակտիվներին և կազմակերպել ֆուտբոլային խաղ՝ «Բավարիայի» հիմնական թիմի և երկրպագուների հավաքականի միջև։ Դրանից բացի, Paulaner-ը կստանա «Ալյանց Արենայի» VIP-օթյակի տոմսերի մեծ քվոտա: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց փորձագետները գտնում են, որ Paulaner-ի հետ համագործակցությունը 4 մլն դոլար կբերի «Բավարիային» մեկ մրցաշրջանի ընթացքում: Աղբյուր` Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |