22:36 «Բավարիա»-«ԲԿՄԱ». Շվայնշտայգերը պատրաստ է, Գյոտցեն ու Մարտինեսը` ոչ | |
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի' «ԲԿՄԱ»-ի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով վնասվածք էր ստացել «Ֆրայբուրգի» հետ խաղում, պատրաստ է մասնակցել առաջիկա մրցավեճին: -Շվայնշտայգերը լավ վիճակում է, իսկ ահա Գյոտցեն ու Մարտինեսը դեռ չեն ապաքինվել վնասվածքներից,- ասել է իսպանացի մասնագետը: Հիշեցնենք' գերմանական ու ռուսական ակումբների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Մյունխենի «Ալյանս-Արենա» մարզադաշտում: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|