15:47 ԲԱՎԱՐԻԱ-ՉԵԼՍԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | |||||||||||||||||||||||||||||||||
Ինչպես գիտեք, այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22։45-ին կմեկնարկի ֆուտբոլային այս մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկը։ Մյունխենում կհանդիպեն «Բավարիան» և «Չելսին», որոնք կպարզեն Չեմպիոնների լիգայի այս տարվա հաղթողին։ Շատ մասնագետներ և բուքմեյքերական գրասեյակներ առավելությունը տալիս են «Բավարիային», քանի որ ստացվել է այնպես, որ այդ թիմը եզրափակիչ հանդիպումն անցկացում է սեփական մարզադաշտում։ Տեսնենք, թե այս խաղի վերաբերյալ ինչ «կարծիքի» է վիճակագրությունը։ - «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ անցկացված վերջին 7 հանդիպումներում։ - Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2005թ․-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Այդ տարի երկու խաղերի արդյունքում հաղթեց «Չելսին»՝ 6։5։ Այսօր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից 2005-ի հանդիպումներին մասնակցել են Պետր Չեխը, Ջոն Թերին, Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը Դիդյե Դրոգբան։ - «Բավարիան», այսօր հաղթելով «Չելսիին», կհավասարվի «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի/Չեմպիոնների գավաթի պատմության ընթացքում նվաճած տիտղոսների թվով՝ 5։ Ավելի շատ հաղթանակներ ունեն Մադրիդ «Ռեալը» (9) և Միլանի համանուն թիմը (7)։ - «Բավարիան» անգլիական թիմերի դեմ վերջին երեք եզրափակիչներից հաղթել է միայն մեկում։ - Սա Չեմպիոնների լիգայի շրջանակներում անգլիական և գերմանական թիմերի միջև 6-րդ եզրափակիչն է։ Միայն մեկ անգամ Բունդեսլիգայի թիմը հաղթել է այս դիմակայությունում։ - «Բավարիայի» հաղթանակի դեպքում նրա մարզիչ Յուպ Հայնկեսը կդառնա 19-րդ մասնագետը, ով երկու տարբեր թիմերի հետ հաձջողության է հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում։ Նախորդ անգամ Հայնկեսը նման հաջողության է հասել «Ռեալի» հետ 1998թ․-ին։ - «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ ՉԼ-ում այս մրցաշրջանում անցկացված վերջին 14 խաղից 13-ում, մինչդեռ «Չելսին» միայն մեկ անգամ է հաղթել արտագնա խաղում։ Չեմպիոնների լիգայում երկու թիմերի միջև դիմակայության վիճակագրություն․
| |||||||||||||||||||||||||||||||||
|
Մեկնաբանություններ: 0 | |