18:28 «Բավարիա»-ն 3 ամսով կորցրեց Ֆիլիպ Լահմին | |
«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը թիմի մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Սկզբում ենթադրվում էր, որ պաշտպանը շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը,սակայն բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ «Բավարիա»-ի ավագի ապաքինումը կտևի երեք ամիս: Նշենք, որ նախկինում վնասվածքների պատճառներով շարքից դուրս էին մնացել մյունխենցիների հարձակվող Կլաուդիո Պիսարոն և կիսապաշտպան Դավիդ Ալաբան:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |