01:03 «Բավարիա»-ն Դորտմունդում ջախջախեց «Բորուսիա»-ին.տեսանյութ | |
Ֆուտբոլային Եվրոպայի գլխավոր դիմակայությունը կայացավ Դորտմունդում, ուր Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բորուսիա»-ն հյուրընակլեց երկրի գործող չեմպիոն և առաջատար «Բավարիա»-ին: Թիմերը հանդիպմանը մոտեցան կադրային խնդիրներով: Հատկապես դրությունը լուրջ էր «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրել էր հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չկարողացան օգնել իրենց թիմին: Մյունխենցիների կազմում նույնպես կան զգալի կորուստներ կային: Նույն պատճառներով խաղը բաց թողեցին Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը: Հանդիպման առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Սկզբում ակտիվ էին հյուրերը, իսկ խաղակեսի վերջնամասում ավելի վտանգավոր էին գրոհում դորտմունդցիները: Երկրորդ խաղակեսում հյուրերը գերազանցեցին տանտերերին: 56-րդ րոպեին Գվարդիոլան մարտի նետեց «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին, ում դորտմունդցի երկրպագուները ընդունեցին սուլոցների ներքո: Այդուհանդերձ այդ հանգամանքը Գյոտցեին չխանգարեց դառնալ հանդիպման գլխավոր հեսրոսը: 66-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպանը խոցեց իր նախկին թիմակիցների դարպասը: Դրանից հետո Հենրիխ Մխիթարյանը հիանալի շանս ստացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն հարմարավետ դիրքից չկարողացավ գրավել Նոյերի պաշտպանած դարպասը: Այդ դվագից անիմջապես հետո Մխիթարյանը փոխարինվեց: Խաղի մնացած ժամանակահատվածում դրության տերը մյունխենցիներնե էին: Խաղավերջում գնդակը, ևս երկու անգամ հայտնվեց «Բորուսիա»-ի դարպասում: Արիեն Ռոբենը և Թոմաս Մյուլլերը ավելի տպավորիչ դարձրեցին իրենց թիմի հաղթանակը: Այսպիսով «Բավարիա»-ն 4 տարվա ընդմիջումից հետո կրկին հաղթեց Դորտմունդում և 13 տուրից հետո միավորների տարբերությունը «Բորուսիա»-ի նկատմամբ հասցրեց 7-ի: Դորտմունդցիների սայթաքումից հիանալի օգտվեց նաև երրորդ տեղում ընթացող «Բայերը» և շրջանցելով դորտմունդցիներին` ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Բորուսիա» - «Բավարիա»`0:3 Գոլեր` Գյոտցե 66’, Ռոբեն 85’, Մյուլլեր 87’ | |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|