«Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը անհամբերությամբ է սպասում ուժեղ մրցակցի հետ առաջիկա խաղին: Հոլանդացու խոսքերով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը իսկական փորձություն կլինի մյունեխանյան ակումբի համար:
««Բավարիա»-ի ցանկանցած ֆուտբոլիստ անհամբերությամբ սպասում է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղին: Սա լավագույն ստուգատեսը կլինի թիմի համար: Նման մրցակցի հետ միշտ էլ հետաքրքրիր է խաղալ: Մենք նետվում ենք մարտի»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն: