00:22 «Բավարիան» 115-րդ տարեդարձի օրը հաղթեց խոշոր հաշվով | |
Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» ընդունեց «Քյոլնին»: Հիմնադրման 115-րդ տարեդարձի օրը մյունխենյան ակումբը տարավ խոշոր հաշվով հաղթանակ՝ 4:1: Աչքի ընկան Շվայնշտայգերը, Ռիբերին, Ռոբենը եւ Լեւանդովսկին: «Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավորի առավելություն ունի 22 հանդիպում անցկացրած «Վոլֆսբուրգի» նկատմամբ: «Քյոլնը» 25 միավորով 13-րդ տեղում է: Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր «Բավարիա» - «Քյոլն»՝ 4:1 Բաստիան Շվայնշտայգեր, 3, Ֆրանկ Ռիբերի, 10, Արյեն Ռոբեն, 67, Ռոբերտ Լեւանդովսկի, 75 – Էնթոնի Ուջա, 45+1 NEWS.am Sport | |
|
Մեկնաբանություններ: 0 | |