19:29 ԲԱՎԱՐԻԱՆ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ | |
Գերմանիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ «Բավարիա»-ն կարողացավ վաղաժամ հռչակվել Բունդեսլիգայի չեմպիոն և այդպիսով սահմանեց նոր ռեկորդ: Գերմանիայում դեռևս ոչ մի թիմի չէր հաջողվել այդքան վաղաժամ նվաճել չեմպիոնի տիտղոսը:Բացի այդ մյունխենյան գրանդը արտագնա խաղերում վաստակելով` 38 միավոր դարձավ ևս մեկ ռեկորդի հեղինակ: Մյունխենյան ակումբը 28-րդ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտ»-ի նկատմամբ և անհասանելի դարձավ իրեն հետապնդող մրցակիցների համար: «Բավարիա»-ն կարողացավ պահպանել 20 միավորի տարբերությունը երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ և գործը հասցնել իր տրամաբանական ավարտին: Այսպիսով Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում չեմպիոն հռաչկվեց 23-րդ անգամ: Այդ ցուցանիշով «Բավարիա»-ն Գերմանիայում նույնպես համարվում բացարձակ ռեկորդակիր: Բունդեսլիգա. 28-րդ տուր «Այնտրախտ» Ֆ – «Բավարիա»` 0:1 Գոլ` Շվայնշտայգեր 53’ «Բորուսիա» Դ – «Աուգսբուրգ»` 4:2 Գոլեր`Շիբեր 22’, 52’, Սուբոտիչ 62’, Լևանդովսկի 91' – Բայեր 43’, Վոգտ 45’ «Վերդեր» – «Շալկե» 04`0:2 Գոլեր`Դրաքսլեր 51’, Մարիկա 69’ «Բայեր» – «Վոլֆսբուրգ»` 3:2 Գոլեր` Շյուռլե 12’ – Կյաեր 70’ «Բորուսիա» Մ – «Գրոյտեր» Ֆյուրտ` 1:0 Դե Յոնգ 74’ Shamshyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |