22:12 ԲԱՎԱՐԻԱՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌԵԼ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՏՈՄՍԵՐԸ | |
Մյունխենի «Բավարիան» արդեն վաճառել է 2013/14 մրցաշրջանի Բունդեսլիգայի խաղարկության 16 խաղերի բոլոր տոմսերը: Միակ մրցակիցը, ում խաղի տոմսերը հնարավոր է գտնել, դա «Հոֆֆենհայմն» է: - Ամեն խաղի համար մենք ստացել էինք տոմսերի գնման 80-ից 140 հազար հայտ: Միայն «Հոֆֆենհայմի» դեմ խաղի համար է ստացվել 68 հազար պատվեր և այդ խաղի տոմսերը դեռ հնարավոր է գնել,- ասել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Յան-Կրիստիան Դրեսսենը: Նշենք, որ «Ալյանս-Արենան» ունի 69 հազար նստատեղ: Armfootball.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |