13:30 ԲԱՎԱՐԻԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՐԵՆԴՆ Է | |
Brand Finance գործակալությունը հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլային բրենդերի ամենամյա ցուցակը: Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան» շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ բարձրանալով առաջին տեղ: Գերմանիայի նորընծա չեմպիոնի բրենդը կազմում է 566 միլիոն ֆունտ ստերլինգ: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» բրենդը 551 միլիոն ֆունտ ստերլինգ է: Մադրիդի «Ռեալը» եզրափակում է լավագույն եռյակը՝ (409 միլիոն ֆունտ), իսկ կատալոնական «Բարսելոնան» չորրորդ տեղում է՝ 376 միլիոն ֆունտ ստերլինգ: Լոնդոնի «Չելսին» (275 միլիոն ֆունտ) ու «Արսենալը» (270 միլիոն ֆունտ) համապատասխանաբար զբաղեցնում են 5-6-րդ տեղերը: Տասնյակում տեղ են գտել նաեւ անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», իտալական «Միլանը», եւ Դորտմունդի «Բորուսիան», հաղորդում է cityam.com-ը: Վարկանիշը կազմելուց հաշվի են առնվում ակումբների եկամուտները (տոմսերից ստացված գումարներ, հովանավորչական պայմանագրեր, սեփական արտադրանքի վաճառք) եւ հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |