11:33 ԲԱՎԱՐԻԱՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԷՐ. ՊԻՐԼՈ | |
Յուվենտուսի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Բավարիայից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ: "Շնորհավորանքներս Բավարիային, նրանք իրոք ավելի լավ խաղացին, քան մենք: Սակայն առջևում դեռ պատասխան մրցավեճն է: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել: Իհարկե, դժվար է արտագնա մրցավեճում խաղալը, երբ գոլ ես բաց թողնում հենց առաջին րոպեին, բայց խոստովանեմ, Բավարիան այսօր մեզանից լավն էր ամբողջ հանդիպման ընթացքում: Շատ դժվար էր մեր սովորական ֆուտբոլը ցույց տալը",- ասել է Պիրլոն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |