10:27 «ԲԱՎԱՐԻԱՆ» «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԵՎ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է ԳՏՆՎՈՒՄ | |
«Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունից հետո իր թիմի քառորդ եզրափակչի մրցակցին` Մյունխենի «Բավարիային» համեմատել է «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: «Իհարկե, «Բավարիայի» հետ շատ դժվար է լինելու: Բնականաբար, մենք ուզում էինք խուսափել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ հանդիպումներից, սակայն մյունխենցիները նրանց հետ նույն մակարդակի վրա են գտնվում: «Բավարիայի» դեմ կխաղանք այնպես, ինչպես «Ինտերի» հետ, սակայն լավ չէ, որ պատասխան խաղը կայանալու է երեքշաբթի օրը` «Մոնպելյեի» դեմ խաղից ընդամենը 3 օր հետո: Եթե մենք կարողանանք առավելություն ստանալ առաջին խաղից հետո, ինչպես եղավ «Ինտերի» հետ, ապա դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Սակայն «Ալյանս-Արենայում» մեր բոլոր խաղացողները պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում «Մարսելի» պաշտոնական կայքը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |