10:43 ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆԵՅՄԱՐԻՆ | |
Մյունխենի Բավարիան հետարքրքված է Սանթոսի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով, հայտնում է championat.com-ը հղում անելով գերմանական լրատվամիջոցներին: ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Բարսելոնան է: Նախկինում նշվում էր, որ կատալոնյան ակումբը արդեն Սանթոսին վճարել է 10 մլն եվրոյի չափով գումար, որպեսզի երաշխավորի Նեյմարի տեղափոխությունը դեպի իր շարքեր: Սակայն հայտնի է, որ Բարսելոնայի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Բավարիան` հանդիսանում է նեյմարի տաղանդի մեծ երկրպագու: Վերջինս իր հերթին բազմիցս հիացմունք է հայտնել իսպանացի մասնագետի աշխատանքի վերաբերյալ և ընդգծել է, որ նա կցանկանար աշխատել Գվարդիոլայի գլխավորությամբ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |