13:53 ԲԱՎԱՐԻԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼԵՎԱՆԴՈՎՍԿՈՒՆ | |
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի շուրջ շրջանառվող խոսակցությունները։ «Ինձ այդ խոսակցություններն ընդհանրապես չեն հետաքրքրում։ Եվ կարող եմ ասել, որ Լևանդովսկու տրանսֆերի համար «Բավարիան» չի պատրաստվում բանակցել «Բորուսիայի» հետ», – Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Bild-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե «Բավարիան» արդեն պայմանավորվել է «Բորուսիայի» հետ և առաջիկա ամռանը 30 միլիոն եվրոյով ձեռք կբերի լեհ ֆուտբոլիստին։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |