22:15 «Բավարիան» չի շտապում Ռոբենի, Ալաբայի, Կրոսսի ու Բոատենգի հարցում | |
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոստովանել է, որ ակումբը նոր պայմանագրերի շուրջ ապագայում չի նախատեսում բանակցել Արիեն Ռոբենի, Դավիդ Ալաբայի, Թոնի Կրոսսի ու Ժերոմ Բոատենգի հետ: Նրանց բոլորի ներկայիս համաձայնագրերի ժամկետը սպառվում է 2015 թվականին: -Մենք ցանկանում ենք սպասել, տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, իսկ այնուհետև արդեն կսկսենք բանակցությունները: Եկեք չմոռանանք, որ այդ բոլոր ֆուտբոլիստները դեռ երկու տարվա պայմանագրեր ունեն ակումբի հետ,- ասել է Ռումենիգեն Kicker-ի հետ զրույցում: Հիշեցնենք' ամռանը մյունխենյան ակումբը երկարաձգեց Ֆրանկ Ռիբերիի հետ պայմանագիրը' մինչև 2017 թվականը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |